«Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն» ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան
26
Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Պատերազմ Արցախում
Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ Զախարովա․ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ Իրավական բոլոր հիմքերը կան, որ ՍԴ նախագահն ու դատարանի անդամները Վահագն Հովակիմյան չդառնան. Սուրենյանց Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան Ընտրություններին վարչական ռեսուրսի կիրառումը վտանգավոր է նրանով, որ անտեսանելի կերպով փոխում է ամբողջ ընտրական միջավայրը. Դրմեյան Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն» Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը. Իրանի ԱԳՆ Տիկին Սաֆարյանը կատարել է արտահայտություն, որ վերադարձ անցյալին չի լինելու․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով (տեսանյութ) ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան Միջնորդում ենք, որ հակասահմանադրական ճանաչվի անհնարինության ինստիտուտը. Օրբելյան Սերդար Քըլըչը շնորհավորել է «իրենց» Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու «ընտրվելու» առիթով Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան «Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել 18 վագոն բենզին և 8 վագոն դիզելային վառելիք Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան «Հայաստանի առևանգումը» կամ ո՞վ է «փախցնելու» Փաշինյանին. DW-ի ծաղրական, բայց դիպուկ ակնարկը ԱԺ նախագահի պաշտոնում Թուրքիայի հետ բանակցություններ վարելու մանդատ ունեցող անձին առաջադրելը բացահայտ ժեստ է Թուրքիային. Շարմազանով Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով հայ 2 ընտանիք է տnւժել «Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ Դատարաններում պայթող քրեական գործերն ի ցույց են դնում դրանց պատվիրովի բնույթը Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան

Նիկոլն ու Վաղարշակ Հարությունյանը տվել են իրենց համաձայնությունը. Արցախի ՊԲ-ն կկազմալուծվի. Միքայել Մինասյան

Նիկոլի ժամանակ ինքնարժեքից շեշտակի թանկ գնված զենքերի, երրորդ երկրներ վաճառված զինամթերքի, մեզ բաժին հասած չկրակող զինատեսակների ու այդպես էլ չաշխատած ՕՍԱ-ԱԿԱ-ների մասին խոսել եմ ամիսներ առաջ՝ փաստերով ներկայացնելով, թե ինչպիսի թալան է տեղի ունենում բանակում եւ հիմա զարմանում եմ, որ դեռ զարմացող կա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ժպիտով հետեւում եմ, թե ինչպես են ՊՆ-ում «զարմանում ու զայրանում» ԱԱԾ վերջին PR ակցիայից, որի միակ նպատակը ծածկադմփոցն ու հանրային ուշադրություն շեղելն է։ 

ՊՆ բարձրաստիճան անձնակազմն ամեն ինչ վաղուց գիտեր, ընդ որում՝ շատ ավելի մանրամասն, քան ԱԱԾ բեմականացման մեջ է հաղորդվում։  Զենքի ու զինամթերքի ձեռք բերման խարդախություններից տեղյակ էր նաեւ հանրությունը, բայց դա չի խանգարում շատերին զարմանքից կլորացած աչքերով հիմա խոսել այդ մասին։ 

Նիկոլի ժամանակ ինքնարժեքից շեշտակի թանկ գնված զենքերի, երրորդ երկրներ վաճառված զինամթերքի, մեզ բաժին հասած չկրակող զինատեսակների ու այդպես էլ չաշխատած ՕՍԱ-ԱԿԱ-ների մասին խոսել եմ ամիսներ առաջ՝ փաստերով ներկայացնելով, թե ինչպիսի թալան է տեղի ունենում բանակում եւ հիմա զարմանում եմ, որ դեռ զարմացող կա։

Այսօրվա իրավիճակը  շատ նման է ԽՍՀՄ Կոմկուսի Կենկոմի 20-րդ համագումարին, երբ 1961-ին «բացահայտեցին» Ստալինի բռնաճնշումները ու մի ամբողջ երկիր ու վերնախավ հանկարծակի «իմացավ», որ եղել են ռեպրեսիաներ, աքսորներ ու գնդակահարություններ։ Ցավոք, զարմանքն անմեղության վահան չէ։ Այնպես որ, որքան էլ «զարմանաք ու զայրանաք», միեւնույն է ոչ ոք չի խուսափելու պատասխանատվությունից։ Ոչ ոք. ո’չ այսօրվա թատրոնի ռեժիսորները, ո’չ էլ անտեղյակ ձեւացող «զարմացածները»։

Հետեւաբար, առաջարկում եմ չսեւեռվել հետքերը մաքրելուն ուղղված էժանագին շոուների վրա եւ խոսել կարեւոր թեմայից, որը բանակը քանդելու գործոններից էր:

Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին օրվանից բուծել է աներեւակայելի քանակի մեդալակիրներ եւ շքանշանակիրներ, գեներալ-գնդապետներ, Արցախի եւ Հայաստանի հերոսներ։

Մենք այսօր ունենք ջախջախված բանակ, թշնամուն հանձնված Արցախ, անպաշտպան Սյունիք, մի խոսքով՝ չունենք անվտանգության համակարգ, բայց ունենք նորաթուխ բազմաթիվ հերոսներ ու գեներալներ։

Անշուշտ այս պատերազմում  եղել են հերոսներ։ Եղել են մարդիկ, որ ըստ արժանվույնի են պարգեւատրվել ու կոչումներ ստացել, բայց պարգեւատրվածների թիվը արժանիներից աներեւակայելի շատ է։

Այս պատերազմում, ցավոք, ահավոր շատ են նրանք, ովքեր չեն կատարել իրենց պարտքը, չեն պաշտպանել երկիրն արտաքին ու ներքին թշնամուց, բայց պետական դավաճանի արյունոտ ձեռքերից ստանում են բարձր կոչումներ ու շարունակում «ծառայել» իրենց տաքուկ կաբինետներում՝  առանց խղճի որեւէ խայթի, որ նաեւ իրենց պատճառով են զոհվել 5000 տղաները։

Եվ ամեն անգամ, երբ գյուղ ու շրջան էինք հանձնում, «բուծվում» էին նոր գեներալներ։ Ամեն տապալված օպերացիայից հետո նոր «հերոսներ» էին հայտնվում։ Հայրենիքն անընդմեջ կորցնելով, անընդմեջ ձեռք էինք բերում նոր հերոսներ ու գեներալներ։

Որպեսզի ավելի պարզ լինի, ըստ բաց աղբյուրների՝ պատերազմում հաղթած Ադրբեջանը այս ընթացքում գեներալի կոչում է տվել 8 զինվորականի եւ իսկ ազգային հերոս՝ ընդամենը 3-ի։

Այդ նույն ժամանակ Հայաստանում ու  Արցախում պատերազմի ընթացքում եւ պարտությունից հետո գեներալի կոչում է ստացել կամ կոչման բարձրացման է արժանացել առնվազն 10 զինվորական, Ազգային հերոսի կոչմանն են արժանացել Հայաստանում՝ 7, Արցախում՝ 14 հոգի։

Սա նորմա՞լ է։ Իհարկե՝ ոչ։  Իսկ գիտեք ինչո՞ւ է այդպես, որովհետեւ Նիկոլը այդ ձեւով գնում էր բանակի «հավատարմությունը»՝ խառնելով իրար անարժաններին ու արժանիներին, փորձում էր գնել նրանց  լռությունը։

Իմ խորին համոզմամբ՝ բանակի բարձրաստիճան սպայակազմը, եթե մի քիչ բարոյականություն ունենար, կձերբակալեր դավաճանին՝ փրկելով երկիրը ներքին թշնամուց,  իսկ արժանապատվություն ունեցողները հրաժարական կտային ու ինքնասպան կլինեին, որովհետեւ,  կրկնում եմ, 5000 զոհի արյունը նաեւ նրանց խղճին է, բայց փորձը ցույց տվեց, որ ոչ բարոյականներ կային, ոչ էլ՝ արժանապատվություն ունեցողներ։

Այս ցանկն  ապագայում վերանայվելու է, որպեսզի ոչ մի անարժան գեներալական ուսադիր չկրի եւ ոչ մի արժանավոր չգնահատված չլինի:

Հ.Գ. Որպեսզի վաղը կրկին «չզարմանաք» ասեմ՝ Նիկոլն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը եւ Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի։ Թե դրա անունը ֆորմալ առումով կլինի արցախյան միլիցիա, թե արցախյան գվարդիայի կամ ոստիկանական ներքին զորքեր, կարեւոր չի, խնդիրն այն է, որ Արցախից մնացած մասն իր ավտանգությունն ապահովելու ինքնուրույն հնարավորություն այլեւս չի ունենա։ Չի լինի այլեւս Արցախի բանակ եւ դրա միակ պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որն իր «միսիան» հասցնում է ավարտին»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>