Ըննդեմ Մակունցի՝ դեսպան նշանակվելու, Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ այցի, նաև Բադասյանին ազատելու պահանջով. գլենդելահայերի ակցիան. Տեսանյութ
Գլենդեյլում մի խումբ հայեր բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի հյուպատոսության շենքի առջեւ: Նրանք պհանջել են ազատել վերջին օրերին ՀՀ-ում ձերբակալված մի խումբ անձանց, այդ թվում «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Վահան Բադասյանին:
«Այսօրվա մեր հավաքի առիթը վերջին օրերի ձերբակալություններն են, մասնավորապես Վահան Բադասյանի: Բարձրացնելու ենք նաեւ Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նմշանակելու հարցը: Այսօր նաեւ իմացանք, որ գլխավոր դավաճանի տիկինն է եկել Լոս Անջելես, ըստ մամուլի, ծնունդը նշելու: Այս հարցով էլ ենք առաջիկում զբաղվելու»,-ասել է ակցիայի մասնակիցներից Արթուր Սահակյանը:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում