Մարդիկ ձգտում են ամեն գնով հեռանալ երկրից
Դիտել նաև
Ադրբեջանը հրճվանքի մեջ է. Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները հեռանում են իրենց բնակավայրերց
«Ունենալու ենք տեղաբնիկ բնակչության փոխարինում բռնի տեղահանվածներով». Խանումյան
2022 թվականին 45 հազար հայաստանցի դարձել է ՌԴ քաղաքացի
2021-ին Հայաստանից մեկնողները 73 հազարով ավելի են եղել, քան ժամանողները
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ թվեր
«Հրապարակ» թերթը գրում է. «Զբոսաշրջային կազմակերպություններից մեկի տնօրենը, որն արդեն մոտ մեկ տարի է՝ փակել է ընկերությունը և տուրիստական խմբեր չի ուղարկում արտերկիր, ուշագրավ բան պատմեց մեզ։ Պատերազմից հետո իր նախկին հաճախորդներից օրական մեկ-երկու մարդ զանգում է իրեն և խնդրում-աղաչում՝ մի ճար անել, որ ինքը, զավակները, հարազատները կարողանան մի ձևով արտերկիր ընկնել․ կարևոր չէ, թե որ երկիր։
Առաջարկում են մեծ գումարներ, պատրաստ են ցանկացած ձևով մեկնելու։ Ընդ որում՝ չեն թաքցնում, որ գնալու են չվերադառնալու նպատակով։ Մեր զրուցակիցը սարսափած էր այն անհուսությունից, որով մարդիկ դիմում են և փորձում համոզել իրեն, այն ցանկությունից, որով ձգտում են ամեն գնով հեռանալ երկրից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

