Մարությանը հրաժարվում է կատարել Փաշինյանի բանավոր հանձնարարականները
Ինչպես հաղորդում է «Tzhvzhik» տելեգրամյան ալիքը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը արդեն երկու ամիս է տարբեր պատճառաբանությամբ դուրս չի գալիս աշխատանքի։
«Նեղ շրջապատում նա հայտարարում է, որ ինքն էլ չի հասկանում ինչպես հայտնվեց այդ ավանտյուրայի մասնակից և հավատաց Փաշինյանին։ Մարությանի խոսքով, նա մշտապես Փաշինյանից բանավոր հրամաններ է ստանում, որոնք, մեղմ ասած, ադեկվատ չեն և հակասում են օրենքին։ Մարությանը բազմիցս խնդրել է Փաշինյանին հանձնարարականները տալ գրավոր՝ իրեն անցանկալի հետևանքներից ապահովագրելու համար։
Խոսքի մեջ Երևանի քաղաքապետը հայտարարել է, որ չի կարողանում աշխատել այդ անհավասարակշռված մարդու հետ և առաջիկայում պատրաստվում է հրաժարական տալ», - գրում է ալիքը։
Zham.am

