Հարուցվե՞լ է արդյոք այն ժամանակ սովորական քաղաքացի Նաիրի Սարգսյանի նկատմամբ քրեական գործ, ձերբակալվե՞լ է Նաիրի Սարգսյանը
Դիտել նաև
Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա
«Ի հեճուկս քաղաքական հետապնդումներին և կալանքներին՝ Մայր Աթոռը պաշտպանված է հասարակության կողմից»․ Արամ Վարդևանյան
Պառակտումի փորձերին մենք պետք է հավաքաբար ասենք՝ ոչ. Արամ Ա
ՔՊ-ականներն իրենց սրտի քահանայի համար «կլիենտուրա» են ապահովում
Տեր Արամը հարցաքննվել է
Երեկ՝ հրապարակի ցույցից հետո, Քննչական կոմիտեի կողմից 5 անձ ձերբակալվել է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձի հոդվածով։ Ասում են՝ Կառավարության շենքն են ՈՒԶԵԼ գրոհել։
2018 թվականի ապրիլի 14-ին ներկայիս «վարչապետի» օգնական Նաիրի Սարգսյանը ներխուժել է Հանրային ռադիոյի շենք ու կոտրել եթերային ստուդիա տանող մուտքի դուռը (վիդեոն՝ մեկնաբանություններում)։ Այլ կերպ ասած՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ է զավթել։
Հիմա հարց հարգելի ՀՀ քննչական կոմիտեին
Սիրելի կար ու ձևի խմբակ, հարուցվե՞լ է արդյոք այն ժամանակ սովորական քաղաքացի Նաիրի Սարգսյանի նկատմամբ քրեական գործ։ Ձերբակալվե՞լ է Նաիրի Սարգսյանը։ Մեկ օր անցկացրե՞լ է մեկուսարանում։ Լավ, ինչ-որ ձևով պատժվե՞լ է Նաիրի Սարգսյանը շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձի համար։

Եթե ոչ, ապա ի՞նչ հիմքով եք քրեական գործ հարուցել երեկվա 5 անձի հանդեպ, այ ընտրովի արդարադատություն իրականացնողներ։
Արամ Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից