ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է
3
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան

Հանրապետական մաղթանք՝ Բանակի օրվա առիթով. Գարեգին Բ-ն «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց մի շարք զինվորականների

Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Էջմիածին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք։

Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ եւ ՀՀ ԶՈւ Հոգեւոր Առաջնորդության գնդերեցներ:

Նախքան արարողությունը ՀՀ ԶՈւ Հոգեւոր Առաջնորդության նախկին առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով օրեր առաջ կոչվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնին, ողջույնի խոսք ուղղեց ներկաներին Հայոց բանակի տոնի առիթով։ Վրթանես Սրբազանն ընդգծեց, որ 2020 թ․ մեր երկիրն ու Հայոց Եկեղեցին դժվարին փորձությունների միջով անցան՝ ունենալով թե՛ ոգեւորության օրեր եւ թե՛ ցավի ու անհուն տառապանքի դառնագին ընթացք։ Սրբազանն ի մասնավորի ասաց․ «Յուրաքանչյուր իրավիճակ  մարտահրավեր է անդրադառնալու եւ ճշգրտելու մեր կեցվածքը Արարչի առաջ։ ․․․Հուսալքման ու հուսահատության պահերին կարեւոր է զենքերը վայր չդնելը համոզվելու համար, որ Աստված մշտապես մեզ հետ է, մեր կողքին։ Հարատեւ սաղմոսենք՝ «Աստծուց է զորությունն ու փառքն իմ, Աստված է օգնականն իմ, եւ Աստծո վրա է հույսն իմ» (Սաղմ․ԿԱ 8-9)։ Քրիստոնյան իր հույսը դնում է ոչ թե սնոտի բաների, այլ միայն Աստծո վրա՝ Նրա ողորմությամբ գործելով առանց ծուլանալու եւ առանց աջ ու ձախ շեղվելու։

«Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմ․Ե 5) եւ երբեք ձեռնունայն չի թողնում նրան, ով հուսալից սրտով գործում է անընդհատ ի փառս Աստծո եւ ոչ թե իրեն, զինված խոնարհությամբ եւ ոչ թե հպարտությամբ, «գոտեպնդված ճշմարտությամբ» (Եփես․ Զ 14) եւ ոչ թե ստի փուչ ասպազենով։ Մեր հույսն ու հույսի աղբյուրը հարուցյալ մեր Տերն է, Ով անընդհատ իրեն ապավինողի կողքին է՝ իր օրինակով զորացնելու, նաեւ քաջալերելու համար ուղիղ նայելու մահվան աչքերին ու չերկնչելու, որովհետեւ ինքն արդեն հաղթել է աշխարհին (Հովհ․ԺԶ 33) ու մահվանը, որ աշխարհի իշխանը կարող է պատճառել։ Այս համոզումն էր նաեւ մեր զինվորների ու սպաների սրտներում, որ անկախ պատերազմի սպասվող ու հաշվարկված ելքից հաղթողի կարգավիճակ ունեն եւ մարտի դաշտում չեն պարտվել, քանի որ արել են հնարավորն ու անհնարը։ Պատերազմի օրերի ժամանակագրությունը լի է բազում սխրանքների արձանագրումով, որ բնորոշ են հաղթողին ու հերոսին, անշեղորեն դեպի «մահ իմացեալ» քայլողին։ Եվ այսպիսի արարքների ունակ են միայն հարությանը, կյանքը վերստին Տիրոջ ձեռքից ետ ստանալուն հավատացող քաջորդիք»։

Իր խոսքում Վրթանես Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ՀՀ ԶՈւ Հոգեւոր Առաջնորդության նկատմամբ ցուցաբերվող ջերմագին հոգածության համար, ինչպես նաեւ բոլոր պաշտպանության նախարարներին ու գեներալներին՝ մշտական ներդաշնակ աշխատանքի համար՝ ի բարօրություն հայ զինվորի ու սպայի, այն մտահոգ ու շահագրգիռ քաղաքացիական անձանց ու բարերարներին, որ անցնող տարիներին սատար են կանգնել Հոգեւոր Առաջնորդությանը։

Իր գնահատանքը բերելով Հայոց բանակին Հայաստանում եւ Արցախում իրենց նվիրյալ ծառայությունը բերած նախկին ու ներկա գնդերեցներին՝ Սրբազան Հայրը  մաղթեց, որ հանձնառության նույն ոգով շարունակեն իրականացնել իրենց հոգեխնամ սպասավորությունն այս ծանրագույն պայմաններում, երբ շարունակելու են սփոփել զոհվածների հարազատներին, ոգեւորելու են վիրավորներին եւ անդադար աղոթքով հայցելու են Տիրոջից գերեվարված հայորդիների շուտափույթ վերադարձը։

Վերջում Վրթանես եպիսկոպոսը, շնորհավորելով ամենքին Հայոց բանակի 29-րդ տարեդարձի առիթով, մաղթեց, որ մշտապես կարող լինեն դիմագրավել թշնամու ոտնձգությունները համարժեք գործերով ու քայլերով, գոտեպնդված մարմնավոր ու հոգեւոր սպառազինությամբ ու զորացած աղոթքով։

Այնուհետեւ հոգեւոր դասը եւ արարողությանը ներկա զինվորականներն ու ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի եւ Արցախի խաղաղության, անսասանության ու առաջընթացի եւ Հայոց բանակի հաղթական ընթացքի համար:  

Ամենայն Հայոց Հայրապետը նաեւ մասնավոր աղոթք վերառաքեց առ Երկնավորը արցախյան պատերազմում հերոսաբար նահատակված քաջարի զինվորականների հոգու խաղաղության եւ հանգստության համար։

Հանրապետական մաղթանքից հետո Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգեւաբաշխություն: Ի գնահատություն արցախյան պատերազմում ցուցաբերած խիզախության՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ՀՀ ԶՈւ Հոգեւոր Առաջնորդության միջնորդությանը, Հայոց Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացրեց մի շարք զինվորականների։ Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց ՀՀ ՊՆ եւ ԱՀ ՊԲ  զինծառայողներ կապիտան Շանթ Հայրապետյանին, լեյտենանտ Գեւորգ Կարապետյանին, կրտսեր սերժանտ Հովհաննես Գեւորգյանին եւ շարքային Արամ Միդեյանին։

Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով Արցախի Հանրապետությունում ծավալած պատերազմական գործողություններին ակտիվ մասնակցելու համար մի շարք եկեղեցականներ արժանացան նախարարության պարգեւների:

«ՀՀ ԶՈւ զինանշանով ձեռքի զինվորական ժամացույցով» պարգեւատրվեցին Գեղարդավանքի հոգեւոր սպասավոր Տ․ Արիս աբեղա Տոնոյանը, գնդերեցներ Գեւորգ սարկավագ Կադեյանը, Ծերուն սարկավագ Ներսիսյանը, Պետրոս սարկավագ Ղազարյանը, Նորայր սարկավագ Խաչիկյանը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի երեք սպասավորներ՝ Տ․ Սեբեոս քահանա Ղալաչյանը, Տ․ Արիստակես քահանա Հովհաննիսյանը եւ Տ․ Աշոտ քահանա Ղազարյանը։

«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգեւատրվեցին ավագ գնդերեցներ Տ․ Ենովք քահանա Եսայանը, Տ․ Գալուստ քահանա Սահակյանը եւ Գոռ սարկավագ Գյուրջյանը։ «Գարեգին Նժդեհ» մեդալ շնորհվեց Ամարասի վանահայր Տ․ Գեղարդ աբեղա Հովհաննիսյանին, Գեղարդավանքի հոգեւոր սպասավոր Էդգար սարկավագ Օհանյանին, գնդերեցներ Տ․ Մանուկ քահանա Զեյնալյանին, Տ․ Վարազդատ քահանա Նաջարյանին, Մկրտիչ սարկավագ Տեր-Մկրտչյանին, Կարո սարկավագ Ղարիբյանին, Արտաշես սարկավագ Ներսիսյանին, Վահե սարկավագ Մկրտչյանին, Հովհաննես սարկավագ Անդրյանին, Մանվել սարկավագ Սարգսյանին եւ Դավիթ սարկավագ Հայրապետյանին։

Պարգեւաբաշխությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց ներկաներին։

Փառք եւ գոհություն բարձրացնելով առ Աստված արցախյան պատերազմի օրերին Հայոց բանակի զինվորների դրսեւորած արի ոգու համար՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ հավատում է՝ Աստծո օրհնության ներքո մեր բանակը պիտի շարունակի վերակազմավորվել եւ նույն քաջարի ոգով շարունակել երաշխավորը լինել մեր հայրենի պետականության եւ ժողովրդի անվտանգության։ Վեհափառ Հայրապետը հայցեց, որ Տիրոջ Աջը միշտ հովանի եւ մարտակից լինի Հայոց բանակի արիասիրտ մարտիկներին, օգնական եւ պահապան՝ մեր զինվորներին եւ հրամանատարներին։ Նորին Սրբությունը մաղթեց, որ Երկնավոր Տերը Իր օրհնությունը հավերժ հովանի դարձնի աշխարհասփյուռ հայոց ազգին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>