«Փրկել Փաշինյանի էմիսարներին» Ինչո՞ւ է Ալիևը մտահոգվել Ղարաբաղում նախագահական նստավայրի ճակատագրով
Դիտել նաև
Քոչարյանն իր հարցազրույցում ևս մի հետաքրքիր դրվագ ներկայացրեց: Խոսքը վերաբերվում է նրան, որ վերջին պատերազմում ադրբեջանցիները ռմբակոծում էին Արցախի ողջ տարածքը, բացառությամբ նախագահի նստավայրը: Համեմատելով, նա նշեց, որ առաջին ղարաբաղյան պատերազմում Արցախի նախագահի նստավայրը գլխավոր թիրախներից մեկն էր համարվում ադրբեջանցիների համար: Այն ռմբակոծվել էր շուրջ 12 անգամ:
Այստեղ ՀՀ երկրորդ նախագահը հատուկ շեշտեց, որ ամենային հավանականությամբ ադրբեջանցիները խնայում էին ոչ թե Արայիկ Հարությունյանին, ով իր վրա էր վերցրեց Գյանջյայի ռմբակոցությունը, այլ երևանյան էմիսարներին` Փաշինյանի թիմակիցներին, որոնք Արցախում կոորդինացնում էին Արայիկ Հարությունյանի աշխատանքները: Շատ հետաքրքիր զուգադիպություններ են դրանք, հատկապես, եթե տեսնում ենք, թե ինչ ջանասիրությամբ ադրբեջանցիների խնայում էին Փաշինյանին և նրա թիմակիցներին:
Սա ևս այն կասկածելի փաստերից է, որը ուսումնասիրության առարկա պետք է դառնա, քանզի եկեղեցի, մշակույթի կենտրոն և ծննդատուն ռմբակոծող Ադրբեջանն ինչու՞ պետք է շահագրգրված լիներ խնայելու Փաշինյանի էմիսարներին Արցախում:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

