Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Դպրոցների խորհուրդներում լիազոր մարմինների կողմից նշանակվում են ՔՊ անդամներ, որոնք ոչ մի կապ չունեն ո՛չ կրթության, ո՛չ լիազոր մարմնի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրակրթության մասին օրենքն արգելում է ուսումնա­կան հաստատություննե­րում իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն, և շատ կրթօջախներ այս դրույթը գրել են իրենց կանոնադրությունում: Կրթության նախարարներն էլ, պաշտո­նի գալով, մշտապես խոստանում են դպրոցները չներգրավել քաղաքակա­նության մեջ, սակայն կրթության ոչ մի նախարար՝ դաշնակցական Լևոն Մկրտչյանից սկսած և հեղափոխական Արայիկ Հարությունյանով վերջացրած, չի կատարել իր խոստումը: Ասում են՝ դեռ անցյալ տարեվերջին, երբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել էր փոխել դպրոցների կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգը, նախարար Հարությունյանն իր մոտ է հրավիրել տնօրեններին ու ոգևորված ազդարարել, որ շրջա­նառության մեջ դրված նախագծով վերջ է դրվելու դպրոցների կախյալ վիճակին, փոխվելու է նաև տնօրենի ընտրության կարգը, որ դպրոցների կառավարման խորհուրդները նոր փոփոխություններն ուժի մեջ մտնե­լուց հետո անկախ, անկաշկանդ են գործելու: Նոր կարգը նախատեսում էր ոչ թե 8, այլ 9 անդամից կազմված խորհուրդ, ինչն էական տարբե­րություն էր լինելու: Այսօր դպրոցի կառավարման խորհրդի կազմում 8 հոգուց 4-ը դպրոցի ներկայացուցիչներ են՝ 2 ծնող, 2 մանկավարժ և 4 հոգի, այսպես ասենք՝ պետության, լիա­զոր մարմնի: Ավագ դպրոցների պա­րագայում, օրինակ, 3 հոգի լիազոր մարմնից՝ նախարարությունից են, մե­կը՝ մարզպետարանից:

Նոր կարգով, խորհուրդը բաղկացած էր լինելու 9 հոգուց՝ երեք ծնողից, երեք մանկա­վարժից, նախարարության երկու և մարզպետարանի մեկ ներկայացուցչից: Այսինքն՝ դպրոցի ներկայա­ցուցիչները լինելու էին կեսից ավելի, և եթե նրանք միահամուռ լինեին, կառա­վարությունը չէր կարող ոչինչ փոխել: Մեր տեղեկություններով, այս փոփո­խությունը քննարկումների ընթացքում չեղարկվել է: Խորհրդի կազմն ու տնօ­րենի ընտրության կարգը, որի պարա­գայում լիազոր մարմինն է փաստացի որոշում հաղթողին, մնացել են նույնը: Իշխանությունը չի ցանկանում ձեռքից բաց թողնել դպրոցների վրա ազդե­ցության լծակները: Ավելին՝ այսօր դպրոցների խորհուրդներում լիազոր մարմինների կողմից նշանակվում են գրեթե բացառապես ՔՊ անդամներ, որոնք ոչ մի կապ չունեն ո՛չ կրթության, ո՛չ լիազոր մարմնի հետ: Նշանակվում են, որ ցանկալի տնօրենների նշանա­կեն՝ այնպես, ինչպես ժամանակին Հանրապետականն էր անում:

Թե ինչ վտանգավոր է այս իրա­վիճակը, ակնհայտ երևաց Աբովյանի թիվ 1 հիմնական դպրոցի շուրջ զարգացումներից: Հունվարի 22-ին դպրոցի կառավարման խորհուրդը տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ է անցկացրել: Տնօրենի երկու թեկնա­ծուները՝ նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը և Աբովյանի թիվ 10 դպրոցի մի ուսուցչուհի, որը ՀՀ շրջա­կա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մտերիմն է, ստացել են խորհրդի անդամների հավասար ձայներ՝ 4-4: Այս դեպքում, օրենքի հա­մաձայն, վերջնական ընտրությունը պետք է կատարի նախարարը՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դպրոցի կոլեկտիվը բողոքի ակցիա­ներ արեց, գնաց նախարարության դուռը, աղմկեց: Եվ մարդիկ հույս ունեն, որ նախարարը կընտրի իրենց թեկնածուին, որն Աբովյանի լավա­գույն տնօրեններից է: Երեկ՝ հունվա­րի 28-ին, մրցույթից 6 օր անց, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը որոշում չունի: Մետաքսյա Բաբայանը մեզ հայտնեց, որ առայժմ նախարա­րությունից նորություն չունի: «Կարգն այսպիսին է. դպրոցը հավակնորդնե­րի փաստաթղթերը ներկայացնում է երեք օրվա ընթացքում նախարա­րություն, դրանից հետո հինգ աշխա­տանքային օրվա ընթացքում նոր նախարարությունը հրաման է տալիս: Նորություններ սպասում ենք հաջորդ շաբաթ: Դեռ Նորություն չունենք»,- ասաց թեկնածուն: Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել:

Տնօրեններին ընտրում են խորհուրդները, որոնց կազմի 50 տո­կոսը կառավարության նշանակած մարդիկ են: Եթե խորհուրդը չի կարո­ղանում ընտրել անհրաժեշտ մարդուն, նրան օգնում է նախարարությունը: Այս նույն սխեմայով է անցել ընտրությունը նաև Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցում: Կոլեկտիվի թեկնածուն՝ դպրոցի փորձառու տնօրեն Արմեն Բաղդասարյանը, պարտվել է ՔՊ-ական թեկնածուին: Կառավարման խորհրդում ևս ՔՊ-ականներ են եղել: Մրցույթի մանրամասները կներկայացնենք վաղը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>