ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է
3
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան

Մանվել Գրիգորյանը սպանվել է Նիկոլ Փաշինյանի պատվերով․ պաշտպան

2020 թվականի նոյեմբերի կեսերին ծանր հիվանդությունները չհաղթահարելով՝ մահացավ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը։

Նրա մահվանից թեպետ անցել է մի քանի ամիս, սակայն նրա դեմ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։ Պաշտպաններից Արսեն Մկրտչյանն ասում է՝ հասնելու են նրան, որ դատարանը արդարացման վճիռ հրապարակի․ «Փաստաբանական խմբի նպատակը դրանում  է եղել եւ մենք երբեւէ չենք ողջունել այն տարբերակը, որ մահվան հիմքով գործը կարճվի, մենք գիտենք, որ Մանվել Գրիգորյանն այն կերպարն է, որը զինվորի համար է, նրա նկատմամբ պետք է արդարացման դատական ակտ հրապարակվի կամ դատախազությունը պետք է իր ստոր մեղադրանքից հրաժարվի»։

Հարցին՝ տեսնո՞ւմ են դատախազության, դատարանի մեղքը Գրիգորյանի մահվան մեջ, քանի որ երկար ժամանակ պահել են կալանքի տակ, պատասխանեց․ «Ունեն իրենց մեղքի բաժինը, ե՛ւ դատարանը, ե՛ւ դատախազութունը, ե՛ւ առաջին անգամ կալանք տվողը, բայց այդ հանցագործ խմբի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Բոլոր մարդիկ իրենց չափով պետք է կրեն պատասխանատվություն՝ կատարված դիտավորյալ սպանության համար, ուղղակի հարց է, որ նրանցից ոմանք կատարել են կա՛մ ուսադիրի կրող, կա՛մ քաղաքական լիդերի հանձնանարությունը»։

Դիտարկմանն՝ ինչո՞ւ չեն դիմում իրավապահներին, եթե վստահ են, որ Մանվել Գրիգորյանի մահվան մեջ նշված անձինք մեղավորություն ունեն, Արսեն Մկրտչյանը պատասխանեց ․«Այս պահի դրությամբ մի շարք փաստաբաններ ունեն հաղորդումներ տված Նիկոլ Փաշինյանի դեմ, եւ մենք տեսնում ենք գլխավոր դատախազի արձագանքը, պայմանավորված այս անձով եւ քաղաքական լիդերով, համարում ենք, որ դա անիմաստ է։ Բայց, երբ երկրում տեղի կունենա իշխանափոխություն, այդ ժամանակ մենք պիտի անդրադառնանք  նրան, որ Մանվել Գրիգորյանը չի մահացել, որովհետեւ հիվանդ էր, նա մահացել է, որովհետեւ սպանել են Նիկոլ Փաշինյանի պատվերով»։

Իսկ ինչ վերաբերում է Գրիգորյանի թողած ժառանգությանը իր ընտանիքին, այստեղ պաշտպանը եւս քաղաքական երանգ է տալիս՝ ասելով, թե Գրիգորյանի թողած ժառանգությունը՝ Արցախի հատվածներն են, որ տվել են թշնամուն, իսկ նյութական ժառանգության մասին ոչինչ չի ուզում հայտնել։

Հիշում ենք նաեւ, որ այն օրերին, երբ Արցախի գեներալը կալանքի տակ էր, իրեն պատկանող հողատարածքը նվիրաբերել էր պետությանը, վերջինս էլ մինչեւ օրս այն չի  ընդունել։ Այժմ էլ պարզվում է, որ այն պատկանել է Մանվել Գրիգորյանի ազգականին, փաստաբանն էլ խորհուրդ է տալիս՝ հրաժարվել այն պետությանը նվիրաբերելուց․ «Այդ տարածքը Մանվել Գրիգորյանինը չի եղել եւ էլի շնորհիվ էս անշնորք իշխանության, այդ տարածքը, ամենայն հավանականությամբ պետությանը չի լինի, որովհետեւ այդ տարածքը նվիրաբերվում էր պետությանն, որպեսզի կանխվեր Մանվել Գրիգորյանի սպանությունը, դա չէր արվում նրա համար, որ նա մեղավոր էր։ Այսօրվա վիճակով դրա անհրաժեշտությունը ես չեմ տեսել, ի՞նչ իմաստ ունի այս ադմինիստրացիային նվիրելը»։

Մանրամասները՝ «Հրապարակ»-ում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>