Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո
31
«Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Պատերազմ Արցախում
«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ «Գագոն ե՞րբ է գալու...». Ծառուկյանի թոռնիկների ամենօրյա հարցը՝ մայրիկին Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել. Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության, դատավորը չի կարող ընտրել իր գործերը. Ղամբարյան Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Ընդդիմությունը բանտում շատ ավելի ուժեղ կազմով է ներկայացված, քան՝ խորհրդարանում Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել․ Զախարովան՝ Փաշինյանին Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Միլանին», իսկ մինչ այդ կխաղա «ԱԶ Ալմկարի» հետ, Երևանում Հայաստանը հիբրիդային, կիսաազատ երկիր է 54-րդ՝ «նախկինների» ժամանակների հորիզոնականում. Լիլիթ Գալստյան «Հայաստան 2026. Իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ է հնչում. Էլինար Վարդանյան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին

Անպայման կհասնենք մեր խնդրի լուծմանը, այն է՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել է Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին:

Հանդիպման մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել բոլոր այն զինծառայողների, կամավորների, ազատամարտիկների հիշատակին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Պաշտպանության մեծարգո նախարար,
Պարոնայք գեներալներ և սպաներ,
Հարգելի ներկաներ,

Հայոց բանակը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, հայ ժողովուրդը բավականին ծանր և դաժան փորձության միջով են անցել և անցնում՝ կապված 44-օրյա պատերազմի հետ: Ես ուզում եմ ընդգծել, որ այս դառնության միջավայրում մենք չպետք է մոռանանք այն անօրինակ սխրանքները, հերոսությունները, որ հանուն հայրենիքի պաշտպանության 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացրել են մեր բազմաթիվ զինվորներ, սպաներ, գեներալներ, կամավորներ:

Իհարկե, այսօր պետք է կարողանանք ըստ արժանվույն գնահատել այն զոհողությունները, որ մեր զինվորները, սպաները, գեներալները, կամավորները ցուցաբերել են այս պատերազմի ընթացքում: Պետք է կարողանանք նայել ապագային լավատեսորեն և այսօր, իհարկե նաև պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ի՞նչն այնպես չենք արել այս ընթացքում, որպեսզի մեր երկրի ու բանակի դիմակայությունն ավելի բարձր մակարդակի լիներ:

Սրանք հարցեր են, որոնց պատասխաներն իհարկե պետք է ստանանք, այս հարցերին պետք է առերեսվենք և սա մեր առաջիկա ամենակարևոր անելիքն է: Ընդ որոում, ուզում եմ արձանագրել, որ այս անելիքը որպես օրակարգ արձանագրված է Պաշտպանության նախարարության կողմից, այս անելիքը որպես օրակարգ արձանագրված է Զինված ուժերի Գլխավոր շտաբի հրամկազմի կողմից և սա մի աշխատանք է, որն արդեն փաստացի սկսել է իրականացվել: Այս աշխատանքի արդյունավետությունից մեծապես կախված է մեր երկրի անվտանգության մարտահրավերների հետագա սպասարկումը, մեր երկրի ու Զինված ուժերի մարտունակության և դիմակայության հարցերի հետագա լուծումը:

Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության, Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունն ինչպես նախկինում՝ այսօր էլ շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն և այդ անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է, Հայաստանի Զինված ուժերը: Մենք պետք է նաև Հայաստանում տեղի ունեցող տնտեսական, իրավական, նաև քաղաքական պրոցեսների ու Զինված ուժերի մարտունակության հստակ կապն արձանագրենք, որովհետև Զինված ուժերն իրենք առանձին վերցված կղզի չեն և նրանք կրում են բոլոր այն ազդեցությունները, բոլոր այն պոզիտիվ և նեգատիվ երևույթների հետքը, որ ունենք և ունենում ենք մեր երկրում, սկսած տնտեսական գործունեության և հարկեր վճարելու մշակույթից. ի վերջո ինչի՞ վրա է հիմնված մեր բանակը, ինչի՞ վրա է հենվում և զարգանում մեր բանակը, այն միջոցների, որոնք տնտեսության, քաղաքացիների կողմից հավաքագրվում և բյուջեով տրվում են բանակին՝ ապահովելու նրա նպատակները, կարիքները և այդպես շարունակ:

Մենք պետք է այս մարտահրավերները, օրակարգը նորովի գնահատենք, նոր մոտեցումներ, նոր ընկալումներ և ըմբռնումներ ձևավորենք այս օրակարգի վերաբերյալ, որը պետք է երաշխավորի մեր երկրի անվտանգությունը: Իհարկե, ժամանակակից աշխարհն այնպիսի կառուցվածք չունի, որտեղ երկրներն առանձին վերցրած իրենք իրենց անվտանգությունն ամբողջությամբ և համապարփակ ապահովելու հնարավորություն ունեն: Նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրները փնտրում են դաշինքներ, ձևավորում են դաշինքներ և փոխօգնության տրամաբանության մեջ են դնում իրենց երկրների անվտանգությունը:

Այս առումով, Հայաստանի Հանրապետությունը նույնպես բացառություն չէ, և մենք մեր դաշնակցային հարաբերությունները մեր անվտանգության հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ պետք է շարունակենք զարգացնել: Պետք է շարունակենք զարգացնել մեր հարաբերությունները նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում՝ միջազգային մեխանիզմներով նույնպես ապահովենք մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը:

Բայց ամեն դեպքում, ուզում եմ արձանագրել, որ մեր երկրի անվտանգության համատեքստում անելիքն ու աշխատանքն առաջին հերթին մերն է: Մենք այդ աշխատանքը պետք է կատարենք անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության: Պետք է լավատեսությամբ զինվենք մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու համար:

Ուզում եմ Բանակի օրվա առիթով շնորհավորել բոլոր զինծառայողներին, զինվորներին, գեներալներին, կամավորներին, ազատամարտիկներին, ում գործունեությունը դրվել է Հայոց բանակի ձևավորման հիմքում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր զինծառայողներին՝ իրենց կատարած ծառայության համար: Այսօր և երեկ նրանց ծառայությունը շատ բարդ է եղել և շարունակում է մնալ բարդ՝ բոլոր առումներով, ընդ որում, պատերազմից հետո բնականաբար բազմաթիվ նոր բարդություններ են առաջացել, բայց պատերազմից առաջ էլ զինծառայողի մասնագիտությունը և ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում հեշտ չի եղել և կապված է եղել բազմաթիվ դժվարությունների հետ:

Զինծառայող, զինվորական լինելը մեծ պատիվ է, առավել ևս Հայաստանի Հանրապետությունում, բայց նաև պետք է խոստովանենք, որ մեծ փորձություն է յուրաքանչյուրի համար: Մեծ փորձություն է ոչ միայն հենց իրենց՝ զինծառայողների, այլև նրանց ընտանիքների համար, ովքեր անցնում են բարդությունների միջով, ովքեր հաղթահարում են բազմաթիվ բարդություններ: Ցանկանում եմ մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին շնորհակալություն հայտնել իրենց համբերության, տոկունության և այն բանի համար, որ ամուր կանգնած են իրենց զինծառայող հարազատների թիկունքին՝ ապահովելով նրանց նվիրական ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը:

Պարոնայք գեներալներ,
Պարոնայք սպաներ,

Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն նվիրումի, այն զոհողությունների, այն ծառայության համար, որ դուք մատուցել եք Հայաստանի Հանրապետությանը: Եվ ուզում եմ հույս ու համոզմունք հայտնել, որ այդ ծառայությունները կգնահատվեն ըստ արժանվույն:

Թող տպավորություն չստեղծվի, թե պնդում եմ, որ զինծառայողների, ինչպես նաև բոլորիս ծառայությունն անթերի է, կատարյալ և զերծ սխալներից ու բացթողումներից: Ամենևին այդպես չէ. չկա այդպիսի ծառայություն ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես որևէ տեղ: Բայց, այնուամենայնիվ, մենք ապագան կառուցելու համար պետք է կարողանանք ըստ արժանվույն գնահատել իսկապես գնահատանքի արժանի ծառայությունները և վճռականություն, համարձակություն ցուցաբերել՝ առերեսվելու թերությունների հետ, գնահատելու, շտկելու և արմատախիլ անելու այդ թերությունները:

Համոզված եմ, այս աշխատանքի արդյունքում կունենանք մեր խնդիրների լուծումը և այն իրավիճակը, որի մասին երազել ենք և երազում ենք: Մենք անպայն կհասնենք մեր խնդրի լուծմանը, այն է՝ Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության ապահովմանը: Սա մեր առաջնային խնդիրն է եղել երեկ և մեր առաջնային խնդիրն է այսօր: Շնորհակալ եմ»:

Այնուհետև տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի առջև ծառացած խնդիրները, մարտահրավերներն ու նախանշվել դրանց լուծման ուղղությամբ հետագա հետևողական ու առարկայական քայլերը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>