Տղե՛րք, դուք ամբողջությամբ տվեցիք ձեր պարտքը, մենք մնացինք ձեզ պարտք
Դիտել նաև
Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով
Սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է, սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է․ Արման Աբովյան
Արմեն Չարչյանը չի ազատազրկվի․ փաստաբան
ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Մահացել է վերլուծաբան Արմեն Դուլյանը
Տղե՛րք, դուք ամբողջությամբ տվեցիք ձեր պարտքը, մենք մնացինք ձեզ պարտք: Համալսարանը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի այդ պարտքի հնարավոր մասն ապահովի ապագա սերունդների համար․․․
Այսօր մեր բժշկականում բացվեց մերօրյա Հերոսների հիշատակին նվիրված հուշատախտակ․․․
Հայոց բանակի հիմնադրման օրը, մենք հավաքվել էինք մեր բժշկական մայր բուհում, որպեսզի կատարենք ամենապատվարժան պարտականություններից մեկը՝ հավերժացնենք մեր գործընկերների անունները, ովքեր չհասցրին հազարավոր կյանքեր փրկել խաղաղ պայմաններում, բայց հերոսացան՝ փրկելով արժանապատվությունը, մեր զինվորներին, ժողովրդին: Նրանք հավերժ ներկա են լինելու մեր համալսարանում: Յուրաքանչյուր երիտասարդ ուսանող այստեղ գտնվելով պետք է հիշի՝ այս հերոսները պարտավորություն կրելով ժողովրդի առջև նվիրեցին ամենաթանկը՝ չխնայելով ոչ երիտասարդություն, ոչ հեռանկարներ, ոչ ապագա, անգամ ձեր և մեր արցունքները:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից


