Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Դա բավարար հիմք չէ իշխանափոխություն պահանջելու համար․ Հովիկ Աղազարյանը՝ Արցախը հանձնելու և ապաշնորհ կառավարման հետևանքով առնվազն 5 հազար զոհ ունենալու մասին

«Հրապարակ»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

-Իմ քայլը» մտադիր է սահմա­նադրական փոփոխությունների ճանապարհով՝ առանց վարչա­պետի հրաժարականի, լուծարել խորհրդարանը, ի՞նչ կանխատե­սումներ ունեք, խմբակցությունը կգնա՞ այդ քայլին:

-Հարցը դեռ օրակարգում չէ:

-Բայց իմքայլականները հաստատում են այդ մտադրությունները: Հաշվի առնե­լով, որ Սահմանադրությունն ԱԺ-ի լուծարման այլ հնարա­վորություններ է տալիս, նման մտադրություններն ինչո՞վ են պայմանավորված:

-Անկեղծ ասած, Սահմա­նադրության այս պահին տրվող գործիքակազմը լրիվ բավարար է, ուստի ես խոր ընկալում չունեմ այդ առաջարկի վերաբերյալ:

-Եթե բավարար են, իշխող թիմն ինչո՞ւ չի գնում արտահերթ ընտրու­թյունների:

-Վարչապետը նման առաջարկով հանդես եկավ, որ գնանք արտահերթ ընտրությունների, բայց դա անենք խորհրդարանական ընդդիմության հետ՝ մի շարք հարցերի շուրջ համա­ձայնության գալուց հետո: Այդ հարցերի թվում նոր Ընտրական օրենսգրքի ընդունումն է և այլն:

-Իսկ այդ համաձայնություննե­րի մեջ մտնո՞ւմ է կոալիցիայի ձևավորումը՝ մինչև ընտրությունների գնալը:

-Ոչ, չի մտնում:

-Ընդդիմությունը կառավա­րության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ ասաց՝ կա­րող էր առանց նախապայմանների ընտրության գնալ, հատկապես, որ մինչև այս պահը պահպանում էր խորհրդարանական մեծա­մասնությունը:

-Քանի որ մեր ընդդիմադիր գործընկերները՝ և՛ ԼՀԿ-ն, և ԲՀԿ-ն, հայտարարել են, որ իրենց հա­մար ընդունելի չէ ընտրություններն անցկացնել մեր իշխանության օրոք, հետևաբար, ես խոր անհանգստություն ունեմ, որ արտա­հերթ ընտրությանը ընդդիմադիրները կարող են չմասնակցել՝ բոյկոտել:

-Թող չմասնակցեն, կգտնեք ուժերի, որոնք կմասնակցեն, և հանրությանը, աշխարհին ցույց կտաք, թե ինչ վստահության թվեր ունեք: Դա կերևա թե՛ ընտրողների մասնակցությունից, թե՛ ձեր ստա­ցած ձայների քանակից:

-Երբ կոնսուլտացիաները կա­վարտվեն, և կունենանք ամբողջա­կան պատկերը, կանդրադառնանք այդ հարցին:

-Այդ դեպքում ինչո՞ւ է Վահագն Հովակիմյանը հայտարարում, որ ունեք նման մտադրություն...

-Ո՞վ է Վահագն Հովակիմյանը:

-«Ձեր քայլից», օրենքներ գրողը։

-Դուք իրեն ճանաչում եք, դե ուրեմն իրեն էլ հարցրեր: Ինչպե՞ս ինքը կարող է նման կարծիր ունենալ, որ դա կարևոր նախագիծ է, այնպես էլ ես իրավունք ունեմ կարծիք հայտնելու, որ դա այս պահի համար այնքան էլ կարևոր չէ:

-Եթե կոնսուլտացիաներն ավարտվեն, իշխանությանը չհա­ջողվի խորհրդարանական ընդդի­մությանը համոզել՝ հուշագիր ստո­րագրել, հնարավո՞ր է ընդհանրա­պես հրաժարվեք արտահերթ ընտ­րությունների մտքից:

-Երբ Ձեր ասածը տեղի ունենա, ես մեր թիմում կլինեմ այն տեսակետի կրողը, որ, այո, անհրաժեշտություն չկա գնալ արտահերթ ընտրություն­ների:

-Բայց Նիկու Փաշինյանն էր, չէ՞, ասում, որ կատարվածի հարցում ընդունում է պատասխա­նատվությունը և, այո՛, պատրաստ է ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը: Հիմա չե՞ք ուզում հասկանալ՝ ժողո­վուրդը ձեզ վստահո՞ւմ է, թե ոչ:

-Այդ վստահությունը ճշգրտելու լիքը ճանապարհներ կան, օրինակ՝ վստահության հանրաքվեն:

-Վազգեն Մանուկյանն Արա­րատում հայտարարեց, եթե սահմանադրական ճանապարհով չստացվի Փաշինյանին հեռացնել վարչապետի պաշտոնից, դա կա­նեն ըմբոստության, ընդվզման, ապստամբության միջոցով:

-Ինձ անհանգստացնում է այդ հայտարարությունը, որովհետև այդտեղ թաքնված կոչ կա՝ քաղաքա­ցիական պատերազմի հրահրման:

-Մոռացե՞լ եք 2018-ին ձեր գործողությունները:

-Մենք ապստամբությո՞ւն արե­ցինք:

-Դուք էլ էիք ռադիոտուն գրա­վում, շենքեր պաշարում, սրա մա­սին է խոսքը:

-Եթե իրենց գործողություննե­րը կլինեն Սահմանադրության և օրենքների շրջանակում, ես խնդիր չեմ տեսնում: Բայց տարօրի­նակ է, երբ իշխանությունն ասում է՝ եկեք գնանք ընտրությունների, ընդդիմությունը պատասխանում է՝ իյա, կկեղծես: Ասում է՝ ո՞նց կկեղծեմ, եթե դու ընտրական հանձնաժողովնե­րում երկուական ներկայացուցիչ ունես, ասում են՝ դա քիչ է: Քիչ է, եկեք նստենք, լրացուցիչ գործիքակազմ քննարկենք, էլի չեն համաձայնում:

-Ասում են՝ ուժային բոլոր կա­ռույցները Փաշինյանի գրպանում են, և ընտրությունների նախաշե­մին բոլորին էլի կփռեն ասֆալտին, կծեփեն պատերին:

-Այսօր դատարանները, որ ամենակարևոր ինստիտուտն են նմա­նատիպ խնդիրները լուծելու համար, ամբողջությամբ գտնվում են, ի դեմս Վազգեն Մանուկյանի, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմի և այդ առանցքի շուրջ համախմբված ուժերի, որոնց մի մասին ես կասեի հանցագործ, էլեմենտների, երկիրը թալանած, գողացած էլեմենտների ազդեցության տակ:

-Բայց Փաշինյանի գրպանում գտնվող իրավապահները ոչ մի փաստ չեն ներկայացրել, որոնք կա­պացուցեն Ձեր ասածը, թե այս կամ այն դատավորը սրա-նրա ազդե­ցության տակ է գործում:

-Իհարկե, չի բացառվում, որ ես սխալվում եմ, և Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքի շուրջ հավաքվածները մաքրության, անմեղության խորհրդանիշներ են:

-Թեման մի փոխեք, Դուք խո­սում էիք դատավորների մասին, ես էլ ասում եմ՝ ցույց տվեք մի դատա­վորի, որը գործում է քաղաքական պատվերներով, և ԱԱԾ-ն օպերատիվ տվյալներ է ձեռք բերել այդ մասին:

-Ղալաթ արեցի, չէ, ես նման բան չեմ ասել, երևի սխալվեցի դատա­վորների հարցում: Եթե Դուք այսքան բան տեսնում եք ու չեք ընդունում, դա արդեն Ձեր գործն է:

-Ես շատ բան եմ տեսնում, բայց եկեք խոսենք փաստերով, ուզում եմ Ձեզ հավատալ, ներկայացրեք փաստարկներ, որ հավատամ:

-Ես քաղաքական գործիչ եմ, երբ միտք եմ արտահայտում, պարտավոր չեմ նաև փաստարկներ ներկայացնել, այլ հարց է, թե իմ միտքն ինչքանով ընդունելի կլինի հանրության համար:

-Փաստորեն, նոր ժամանակնե­րի քաղաքական գործիչներն ինչ ուզենան, կարող են հայտարարել, կարևոր չէ, թե դա իրականության հետ որքան աղերս ունի:

-Բնական է, որ պետք է նաև պատասխան տամ արտահայտածիս համար, բայց երբ ես հայտարարում եմ, որ դատարանները գտնվում են հետևյալ գործիչների ազդե­ցության տակ, դա չի նշանակում, որ ես պետք է ապացուցեմ: Եթե ամեն ինչը լիներ ապացուցելի, ասենք՝ 3-4 տարի առաջ կարողանայինք ապա­ցուցեինք, որ ընտրակաշառք է բա­ժանվել, որ դատավորները գտնվում են իշխանության ազդեցության տակ, եթե այդքան բանը կարողանայինք ապացուցել, ապա հեղափոխության անհրաժեշտություն էլ չէր լինի: Հի­մա այսօր եթե մեր ընդդիմադիրնե­րը գտնում են, որ ակնհայտ իրո­ղություններն իրենք չեն կարողանում ապացուցել իշխանություններին, ապա իրենք իրավունք ունեն հեղա­փոխություն անել, հասնել իշխանափոխության իրենց նպատակին:

-Իսկ կարծում եք՝ ապացույցնե՞ր են պետք, որ Արցախը հանձնել եք, ապաշնորհ կառավարման արդյուն­քում առնվազն 5 հազար զոհ ենք տվել:

-Դրա համար, այո, ապացուցելու կարիք չկա, բայց եթե դու դրա հա­մար ես իշխանափոխություն պա­հանջում, դա արդեն այլ խնդիր է:

-Այսինքն՝ դա բավարար հիմք չէ՞, որ իշխանությունը հրաժարա­կան տա:

-Ես կարծում եմ, որ բավարար չէ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>