Շուտով կգա այն օրը, երբ տականքը այլեւս ոտք չի դնի Եռաբլուրում եւ չի պղծի տղերքի շիրիմները
Դիտել նաև
Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր–Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան
Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան
Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան
Կյանքից հեռացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գեղամ Մանուկյանը գրքեր է փոխանցել անազատության մեջ գտնվող Միքայել Սրբազանին
Երբեք մտքովս չէր անցնի, որ բանակի օրը ֆեյսբուքում շնորհավորելուց առաջ էսքան երկար կմտածեմ։ Ու էդպես էլ չես կողմնորոշվում ինչ խոսքերով շնորհավորես, երբ հավերժ զինվոր, հավերժ սահմանապահ Աբգար ունես։ Իրոք, էդպես էլ չհասկացա ինչ գրեմ։ Միայն՝ շնորհավոր։ Ու նաեւ ներքին վստահություն, որ շուտով կգա այն օրը, երբ տականքը այլեւս ոտք չի դնի Եռաբլուրում եւ չի պղծի տղերքի շիրիմները, որ շուտով կսկսենք աստիճանաբար ուղղել մեր մեջքը ու կրկին կհպարտանանք մեր բանակով, որի սրտին թիկունքից դավադրաբար խփեց տականք նիկոլն ու իր ավազակախումբը։
Շնորհավոր Երկինք տեղափոխված տղերք։ Շնորհավոր վիրավոր տղերք։ Շնորհավոր կռված ու հրաշքով ողջ մնացած տղերք։ Շնորհավոր ազգ, որ դեռ չի դադարում երազանքներ ունենալ։

