«Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը». Էդմոն Մարուքյանը լուսանկար է հրապարակել
«Ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ` անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:
Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ:
Երդումս ուժի մեջ է: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:
Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից