Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել
Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Պատերազմ Արցախում
Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Անվտանգային համակարգը փոխում ես թեյի բաժակով. Ռուբեն Մելքոնյան Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել (վիդեո) Երևանում բացվեց «Ձայներ մոռացության դեմ. զանգվածային հանցագործությունների զոհերը անպատժելիության դարաշրջանում» համաժողովը ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Աբրահամյան Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Թիվ 22 ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ապա վթարի ենթարկվել «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան

Շնորհավոր բանակի տոնը. էսպես չի մնա. Լուսանկար

ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ․ ԷՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ…

§1 2019 թ․ սեպտեմբերի 28-ին ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը՝ հանձին ինձ, կազմակերպել էր արշավ Քաշաթաղից դեպի Սյունիք։ Քաշաթաղյան հատվածը համընկնում էր նախկին Ղուբաթլուի շրջանի տարածքին։ 

§2 Արշավի սկզբում մի պահ նախնական երթուղին սխալ դուրս եկավ, մնացինք մի անդուր ձորակում լռված։ Ինչպես հաճախ է լինում խմբային անորոշության պայմաններում, արշավականների շրջանում սկսեցին դժգոհություններն ու կիսաձայն քննադատությունները…

§2.1 Երեք հոգով փոքր-ինչ առանձնացանք որոշում առնելու։ Մեկը ես էի՝ որպես արշավի առաջնորդ, մյուսն ինձ հասակակից էր ու թեպետ տեղանքում նոր էր, բայց մոտավորապես գլուխ հանում էր, որտեղ ենք, ուր պիտի գնանք։ Երրորդն ավագ դպրոցական էր, որ արշավի սկզբում ոչնչով չէր տարբերվում մյուսներից, բայց երբ ճամփան գտնելու հարցում դժվարություններ առաջացան, սեփական նախաձեռնությամբ սկսեց մասնակցել ուղեհայթայթման գործին։ Կարճ ասած՝ մաքսվեբերյան երեք տեսակի լիդերությունից էլ կար՝ ավանդական, ռացիոնալ և խարիզմատիկ։ 

§2.2 Ելքի մի քանի տարբերակ կար, այդ թվում՝ նախնական ուղուց շեղվելը և արդյունքում Մազրայի՝ 1694 թ․-ին կառուցված եկեղեցին չտեսնելը։ Եռակողմ քննարկման ընթացքում, երբ ես հնչեցրի հնարավոր տարբերակները, մեր խարիզմատիկ առաջնորդը՝ ավագ դպրոցականը, ասաց․

– Իսկ կարո՞ղ ա՝ ժողովրդից հարցնենք։

– Չէ՛, չի՛ կարող,- արագ վրա բերեցի ես։

– Ինչի՞։

– Որովհետև ժողովուրդը չգիտի՝ մենք որտեղից ենք գալիս, հիմա որտեղ ենք, ու հլը ուր պտի գնանք։ Իրանք ինձ են վստահել էսօրվա օրը, ես էլ հիմա ձեր հետ պտի որոշում ընդունեմ։

§2.3 Քննարկման արդյունքում ընդունվեց համատեղ որոշում՝ մի քիչ չարչարվել, հաղթահարել տհաճ զառիվայրը, բայց չշեղվել նախնական ուղուց ու տեսնել Մազրայի եկեղեցին, որն այսօր ժամանակավորապես օկուպացված է ադրբեջանական զինված ուժերի կողմից։ 

§3 Այսօր արդեն, եթե ինձ հարցնեն, թե ինչպես կորցրինք Մազրայի եկեղեցին, ես կձևափոխեմ հայտնի անեկդոտն ու ինքնահեգնանքով կասեմ․ «այ տենց էն դպրոցականի պես ժողովրդից հարցնելով»…

§4 Շնորհավո՜ր մի ժամանակ Մազրայի եկեղեցին, Ղուբաթլուի շրջանն ու Օմարից մինչև Հորադիզ ամբողջ Արցախն ազատագրած հայոց բանակի տոնը։ Էսպես չի մնա…

* նկարում Մազրայի դաշտն է՝ Մազրու դուզը, որ այժմ գտնվում է ադրբեջանական զինված ուժերի ժամանակավոր օկուպացիայի տակ

(https://www.google.com/maps/place/39%C2%B024'11.7%22N+46%C2%B023'54.3%22E/@39.4058608,46.3938388,8212m/data=!3m1!1e3!4m5!3m4!1s0x0:0x0!8m2!3d39.4032363!4d46.3984064) 

Ադրբեջանագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>