Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել. Արծրուն Հովհաննիսյան
Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Աֆղանստանի հյուսիսային Մազարի Շարիֆ քաղաքի արվարձանում տեղակայված բազայում «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակման հետեւանքով 140 աֆղան զինծառայող է սպանվել:

