Էնթոնի Բլինքենը դարձավ ԱՄՆ 71-րդ պետքարտուղարը
Էնթոնի Բլինքենը դարձավ ԱՄՆ 71-րդ պետքարտուղարը։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում։
Իր դիվանագիտական ուղին Բլինքենը սկսել է ԱՄՆ պետքարտուղարությունում 1993թ.-ին, իսկ երեկ նա վերադարձավ կառույցը ղեկավարելու նպատակով։
«Միասին մենք կիրագործենք նախագահ Բայդենի նախանշած արտաքին քաղաքականությունը, որը կխթանի Միացյալ Նահանգների անվտանգությունը, բարեկեցությունն ու արժեքները՝ ի շահ մեր ժողովրդի», - խոստացավ պետքարտուղար Բլինքենը։