Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ի՞նչ են նախատեսել Փաշինյանի համար Արևմուտքում ու Ռուսաստանում․ Հայաստանին սպառնացող վտանգները

Բայդենի երդմնակալության և Նավալնիի Ռուսաստան վերադարձի օրերի համընկնումը պատահական չէր:

Սա յուրօրինակ «Ավրորայի կրակոցի» մեսիջ էր բոլորի համար, որ Արևմուտքում գալիս է նոր աշխարհաքաղաքական թրենդ, որն էական ազդեցություն է ունենալու նաև մեր տարածաշրջանի համար:

Ընդորում, այս տիրույթում Արևմուտքի ուշադրության կենտրոնում են լինելու հիմնականում Ռուսաստանի իրադարձությունները: Այդ տեսանկյունից ուկրաինական կամ հայկական զարգացումները Արևմուտքում դիտարկվում են որպես ռուսականին ածանցյալ գործընթացներ:

Հենց այդ տեսանկյունից էլ Նիկոլ Փաշինյանի ճակատագրի վերաբերյալ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանն ունեն իրենց մոտեցումները:

Ո՞րն է Արևմուտքի մոտեցումը Փաշինյանի հեռանկարի վերաբերյալ

Արևմուտքում Փաշինյանին դիտարկում են որպես «դուրս գրված գործիչ»: Քանզի պատերազմի արդյունքներից հետո նա այլևս լուրջ դերակատարություն չի կարող ունենալ հայաստանյան քաղաքական թատերաբեմում: Սակայն, այլ կարող է լինել նրա հեռանկարը, ըստ արևմտյան կենտրոնների, եթե նա մասնակցի իրենց ծրագրերի մեջ՝ կապված Նավալնու հետ:

Մասնավորապես, Արևմուտքում խորհուրդ են տալիս Փաշինյանին արագ, մինչև սույն թվականի սեպտեմբեր Հայաստանում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եթե Փաշինյանը կարողանա գնալ այդ քայլին, ապա Արևմուտքում խոստանում են ամեն գնով աջակցել նրա վերընտրությանը: Քանզի նրա հաղթանակը լրացուցիչ լիցք կարող է փոխանցել Նավալնիի կողմնակիցներին սեպտեմբերյան ընտրություններից առաջ:

Արևմուտքում փորձում են համոզել Փաշինյանին, որ Ռուսաստանում Նավալնիի հաղթանակի դեպքում նրա դիրքերը Հայաստանում լրջորեն կամրապնդվեն և Նավալնի-Փաշինյան զույգը կդառնա նաև Արևմուտքի լավ բարեկամը:

Ըստ արևմտյան կենտրոնների, եթե Փաշինյանը չգնա այդ քայլին կամ չկարողանա վերընտրվել, ապա Արևմուտքում վերջնականապես խաչ կքաշեն նրա հեռանկարի վրա և նա կունենա անփառունակ ավարտ:

Ի՞նչ են առաջարկում Փաշինյանին ռուսները

Ռուսներն առաջարկում են Փաշինյանին իր քաղաքական հեռանկարի երեք տարբերակ:

Տարբերակ առաջին

Փաշինյանը հրաժարական է տալիս և իր տեղն զբաղեցնում է բոլորովին նոր գործիչ, ով կապված չէ նաև ներկայիս հայաստանյան ընդդիմության հետ: Ըստ այդ սցենարի, Փաշինյանն ու իր ընտանիքը տեղափոխվում են Մոսկվա և ստանում անվտանգության լուրջ երաշխիքներ անձամբ Պուտինի կողմից: Իսկ Հայաստանում հերթական ընտրություններն անցկացվում են 2023 թվականին, ինչպես որ նախատեսված է ՀՀ սահմանադրությամբ: Հայաստանյան քաղաքական շրջանակների հետ այդ սցենարի համաձայնեցումը Պուտինի անունից իր վրա կարող է վերցնել անձամբ Հայաստանում ՌԴ դեսպանը:

Տարբերակ երկրորդ

Փաշինյանը կազմակերպում է արտահերթ ընտրություններ երբ ցանկանում է, սակայն ինքը նախապես հրաժարվում է վարչապետի պաշտոնից: Այդ սցենարը շատ նման է այն տարբերակին, ինչ առաջարկում են Հայրենիքի փրկության շարժումը, ԼՀԿ-ն, ՀՀ նախագահը և այլն:

Տարբերակ երրորդ

Փաշինյանն անցկացնում է արտահերթ ընտրություններ, սակայն սույն թվականի սեպտեմբերից հետո: Այսինքն, երբ ավարտվեն Ռուսաստանի Պետական Դումայի ընտրությունները:

Սակայն, այս տարբերակում Մոսկվան ոչ մի երաշխիք չի տալիս Փաշինյանին։

Մոսկվան նաև նախազգուշացնում է Փաշինյանին, որ եթե նա վարչապետական լիազորությունները պահպանելով գնա արտահերթ ընտրությունների մինչև սեպտեմբեր, այսինքն՝ փորձի իրականացնել Արևմուտքի սցենարը, ապա Ռուսաստանը բաց ձևով աջակցելու է Փաշինյանի հակառակորդներին հնարավոր բոլոր միջոցներով: Քանզի, պարզաբանում է Մոսկվան Փաշինյանին, Ռուսաստանը չի կարող հանդուրժել Հայաստանում «հայկական Նավալնիի» իշխանություն, երբ նույն Արևմուտքը ամեն գնով փորձելու է ռուսական Նավալնիի ձեռքերով ապակայունացնել իրավիճակը ՌԴ-ում:

Ի՞նչ կլինի, եթե Փաշինյանին հաջողվի արտահերթ ընտրությունների միջոցով վերարտադրվել

Եթե Փաշինյանին հաջողվի իրականացնել իր այդ ծրագիրը, ապա հայ-ռուսական հարաբերություններում կառաջանա յուրօրինակ ներպետական հարաբերությունների casus belli, որից անմիջապես կարող են օգտվել Թուրքիան և Ադրբեջանը:

Ընդորում, եթե սեպտեմբեր-հոկտեմբերին նրանք դա իրականացրին Ղարաբաղում, ապա այս պարագայում բախումների թատերաբեմը կդառնա բուն Հայաստանի տարածքը:

Իհարկե, Մոսկվային դա աշխարհաքաղաքական տեսանկյունից շահավետ չի լինի, սակայն դասակարգային առումով Պուտինը չի կարող պայքարել ռուս Նավալնիի դեմ և միաժամանակ աջակցել «հայ Նավալնիին»: Սա քաղաքագիտական նոնսենս է:

Ահա թե ինչու 1920 թվականին Բոլշևիկյան Ռուսաստանը, որը գտնվում էր Անտանտի հետ հակամարտության մեջ, պայքարում էր սեփական՝ ռուս էսեռների դեմ ներքին կյանքում, չէր կարող աջակցել դաշնակցական Հայաստանին, ով պատերազմի մեջ էր Թուրքիայի հետ և դաշնակցային հարաբերություններ ուներ բոլշևիկների թշնամի Անտանտի հետ:

Հենց դրա համար էլ Բոլշևիկյան Ռուսաստանը, գնալով իր աշխարհաքաղաքական շահերի դեմ, զոհաբերեց Կարսի նահանգը քեմալական Թուրքիային: Քանզի նման իրավիճակներում «դասակարգային» և իշխանական խնդիրը ավելի բարձր է դասվում, քան աշխարհաքաղաքական հարցը: Սա քաղաքագիտական դասական նորմ է, որն աշխատել է և աշխատում է բոլոր երկրներում:

Այսինքն, եթե Փաշինյանին հաջողվի, իրականացնել արտահերթ ընտրություններ մինչև սեպտեմբեր, ապա դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ արդեն ողջ Հայաստանի համար, որի հետևանքները կարող են համեմատելի լինել 1915-ի կամ 1920 թվականի հետևանքների հետ:

Հոդվածի առաջին մասը՝ այստեղ։

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>