Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում
2
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտրակությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտրակությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն լավագույնը. Զախարովա Մանուկ Սուքիասյանը «բաց դաս» է անցկացրել Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ» «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը

Կառավարության նիստը. Տեսանյութ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը հայտնել է, որ գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը: «Նախորդ տարվանից ծավալվող նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել։ Եվ մեր բազմաթիվ հայրենակիցներ հարց էին բարձրացնում ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ, որովհետև դա նաև որոշակի սոցիալական կոմպոնենտ ունեցող հարց էր: Գիտեք, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագնա աշխատանքի էին մեկնում Ռուսաստանի Դաշնություն:

Մենք նախորդ տարվանից Ռուսաստանի և Եվասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ: Եվ ահա ունենք կարծես կոնկրետ արդյունք. մեկնարկում է, գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել օդային տրանսպորտով դեպի Ռուսաստանի Դաշնություն, դեպի կոնկրետ օդանավակայաններ: Այս ծրագիրն առայժմ մեկնարկում է պիլոտային կարգով մինչև մարտի 1-ը, բայց գործնականում կարծում ենք, որ այն կաշխատի, որովհետև նախափորձարկումն արդեն հաջող է անցել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ և նշել, որ ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որում գրանցվել են մի շարք լաբորատորիաներ: «Քաղաքացին կարող է իր հեռախոսում ներբեռնել համապատասխան «Путешествую без COVID» հավելվածը: Այն հեշտությամբ կարելի է գտնել և ներբեռնել հեռախոսի մեջ: Այդ հավելվածում նշված են այն լաբորատորիաները, որոնք գործում են այս կարգի համաձայն և ընդգրկված են ծրագրում: Կարող են այս լաբորատորիաներից մեկում հանձնել թեստը: Թեստի արդյունքները QR կոդով կարդացվում են համապաստախան ծրագրով: Թեստի բացասական պատասխանի արդյունքում կանաչում է նրա ազատ տեղաշարժի պատուհանը և նա կարողանում է հատել սահմանը: Ուղղակի պիտի խնդրենք, որ քաղաքացիները վստահ լինեն, որ հավելվածն իրենց հեռախոսում աշխատում է, որ թեստի պատասխանը արված է առնվազն 72 ժամվա ընթացքում»,-ասել է նախարարը՝ նշելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից:

Վարչապետի խոսքով՝ դա ենթադրում է, որ թռիչքները կընդլայնվեն, կավելանան. «Սա շատ կարևոր ծրագիր է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերներին, Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, ծրագրի բոլոր մասնակիցներին այս ակտիվ և արդյունավետ համագործակցության համար: Սա եղել է Հայաստանի Հարապետության կառավարության նախաձեռնությունը, որը աջակցություն է ստացել գործընկերների կողմից, իոկ Եվրասիական բանկը ֆինանսավորել է ծրագիրը: Եթե լինեն տեխնիկական խնդիրներ, ապա դրանք կլուծվեն և օդային հաղորդակցությունը ժամանակի ընթացքում լիարժեք կվերականգնվի: Հույս ունեմ, որ արդեն փետրվարի վերջ՝ մարտի սկզբին, կունենանք նախորդ ամբողջ ուղևորափոխադրումների ծավալը»:


Կառավարությունը հաստատել է սոցիալական աջակցության հերթական միջոցառումը. 500 000 դրամ կստանան ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները

Կառավարությունը հաստատել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրման միջոցառումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է սոցիալական աջակցության ձևով՝ 500 000 դրամի չափով, դրամական օգնություն հատկացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին՝ վիրավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության բերումով առաջ եկած ֆինանսական դժվարությունները մեղմելու համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է,որ սրանով փորձ է արվում այդ սոցիալական խնդիրները կարգավորել: «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի, բացառությամբ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց թիվը, մեր առկա տեղեկատվության հիման վրա կատարված ուսումնասիրությունների, չի գերազանցում 1000-ը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այս պահին արդեն 200-ից ավելի քաղաքացի է անցել բժշկասոցիալական փորձաքննություն և ստացել հաշմանդամության խումբ։

Աջակցության տրամադրման կարգը պետք է մշակվի մինչև 2021 թ. փետրվարի 3-ը: Շահառուները գումարները կկարողանան ստանալ առավելագույնը 10 օրվա ընթացքում՝ էլեկտրոնային տարբերակով: «Անհրաժեշտ է լինելու միայն իրենց անձնական տվյալները և բանկային հաշվեհամարը նշել, մենք էլեկտրոնային եղանակով հենց այդ պահին նույնականացնելու ենք իրենց առկա բազայի հետ ու հաստատելու շահառու հանդիսանալու փաստը: Անհրաժեշտություն չկա նաև փաստաթղթեր տրամադրելու, քանի որ բուժհաստատություններից ստացված տեղեկության հիման վրա մեզ մոտ կան բոլոր տվյալները»,-նշել է Մեսրոպ Առաքելյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրել է, որ այս որոշումը նույնպես իր կողմից հրապարակած ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ է:

Օրենսդրական նախաձեռնություններ. նախատեսվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:

«ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում ակնկալվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ. նորմատիվ հիմքեր է ստեղծվում և վերանայվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման համակարգը` նախատեսելով հավաստագրման և խրախուսման համապատասխան մեխանիզմներ: Ըստ այդմ՝ բարենպաստ պայմաններ կստեղծվեն hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորման և հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար։ Միաժամանակ՝ այն կխթանի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացմանը՝ ինչն էլ կհանգեցնի հարկային և մաքսային կարգապահության, հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը, հարկային մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը՝ նպաստելով տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը և հարկային եկամուտների ապահովմանը, օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնմանը։

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծով, նպատակ ունենալով ընդգծել պետական ֆինանսների կառավարման ոլորտում բյուջետային մուտքերի ապահովման գործում հարկ վճարողների դերը և խրախուսել հարկ վճարողների կողմից հարկային պարտականությունների կամավոր, ժամանակին ու ճշգրիտ կատարման պատրաստակամությունը՝ առաջարկվում է ապրիլի 19-ը սահմանել Հարկ վճարողի օր։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան նշել է, 2020 թ.-ին եղել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման 256 դիմում, որից բավարարվել է 140-ը:

Անդրադառնալով օրինագծերին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ պատերազմի ընթացքում մենք հարկ վճարողների վարքագծի որոշակի փոփոխություն նկատեցինք և զգացինք, ինչն արտահայտվում էր կարգապահության առավել բարձր աստիճանով: Դա չափազանց կարևոր երևույթ է, որովհետև, ըստ էության, մենք փորձում ենք արձանագրել հարկեր գեներացնելու և հարկեր վճարելու քաղաքացիների գործունեության և պետության և նրա կառույցների և ինստիտուտների կարողունակության և հզորության հարցը: Այս գիտակցումը, իհարկե, պետք է լրջորեն խրախուսել, որովհետև ցանկացած պետություն և պետության հզորություն կախված է նրանից, թե տվյալ երկրում մարդիկ տնտեսական գործունեություն ծավալելու ինչպիսի հնարավորություններ ունեն, այդ տնտեսական գործունեության ծավալման արդյունքում ինչպիսի արդյունք են գեներացնում, այդ արդյունքի գեներացման գործընթացում ինչպիսի հարկային պարտավորություններ են առաջանում և այդ պարտավորություններն ինչպես են կատարվում: Այնպես որ, հարկային կարգապահությունը բարելավելը, իհարկե, ռազմավարական խնդիր է և այս նախագծով առաջարկվում է պարտաճանաչ հարկատուների նկատմամբ վստահության բարձր աստիճան արձանագրել և սրանից բխող ավելի հարմարավետ պայմաններ ստեղծել այդ հարկ վճարողների համար»:

Հավանության է արժանացել նաև «Սոցիալական աջակցության մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել Միասնական սոցիալական ծառայության տեսքով՝ Սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա: Նախագծով առաջարկվող նման կառուցվածքային փոփոխությունը թույլ կտա ապահովել ընտանիքների և քաղաքացիների սոցիալական կարիքի համալիր և միասնական գնահատման արդյունավետ համակարգի ներդրումը։ Այդ փոփոխությունը մեծապես կնպաստի նորաստեղծ Միասնական սոցիալական ծառայության աշխատանքների բարելավմանը, անխափան աշխատանքին և դրանց կառուցվածքային մոդելի արդյունավետության բարձրացմանը, լիարժեք կայացմանը։ Նախատեսվում է բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական և ամբողջական գնահատման, մատչելի, նպատակային և որակյալ սոցիալական համայնքահենք ծառայությունների ամբողջական փաթեթով անխափան տրամադրման ապահովում՝ կիրառելով դրա իրականացման համար առավել ճկուն և արդյունավետ մեխանիզմներ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է նախագծերի ընդունումը և նշել. «Մենք այս քաղաքականությունը որդեգրել ենք ոչ միայն սոցիալական, այլ նաև քաղաքացիական ծառայությունների մատուցման ոլորտում: Նպատակը հետևյալն է՝ մարդիկ ինչ-որ սոցիալական խնդիրներ լուծելու համար ստիպված են լինում մի քանի գրասենյակներ գնալ: Մենք այնպիսի ենթակառուցվածք կձևավորենք, որ մարդիկ հնարավորինս քիչ տեղեր գնալու անհրաժեշտություն ունենան»:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվել է ԱԺ նախագահին փետրվարի 3-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Այլ որոշումներ. Արմեն Ղուլարյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Կառավարության որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ:Արմեն Ղուլարյանը զբաղեցնում էր կոմիտեի նախագահի առաջին տեղակալի՝ նախագահի պարտականությունները կատարողի պաշտոնը։

Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ նման որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկայի և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ցեմենտի ներմուծման հետ կապված կարգավորումները Եվրասիական տնտեսական միության օրենսդրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Այն հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը:





Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>