Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան
10
Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Պատերազմ Արցախում
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կիրականացվեն. ԿԸՀ Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ»

Դա ահաբեկչական երկրի գործելաոճ է, դուք ահաբեկիչներ եք. Մարուքյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

Իմ ելույթում ուզում եմ անդրադառնալ ԵԽԽՎ Բյուրոյի որոշմանը, որով այսօր մերժվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով հրատապ քննարկման կազմակերպումը։ Այս մասին ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում նշել է հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:

«Ես կարծում եմ, որ մենք այստեղ շատ կարեւոր հարցեր ենք քննարկում, սակայն սույն հարցը չի զիջում իր կարեւորությամբ որեւէ այլ հարցի, մինչդեռ այն անտեսվել է Բյուրոյի կողմից։ Եվ դրանից հետո Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն այստեղ ելույթ է ունենում, խոսելով վստահության մթնոլորտի ձեւավորման եւ խաղաղության մասին, սակայն ինչպե՞ս է հնարավոր խոսել վստահության մթնոլորտի ձեւավորման մասին, եթե Ադրբեջանը հրադադարից հետո իր բանտերում շարունակում է պահել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց, խոշտանգել նրանց։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է միջանկյալ միջոցներ Ադրբեջանի դեմ այս հարցով, սակայն նրանք անտեսում են Բարձր դատարանի որոշումները, դեռ ավելին՝ դրանից հետո նրանք նաեւ սպանել են ռազմագերուն։ Ադրբեջանը մեծարում է իր զինվորականներին, որոնք գլխատում են հայ զինվորներին եւ կտրում Շուշիի խաղաղ տարեց բնակչի գլուխը։ Եվ այսքանից հետո նրանք խոսում են վստահության եւ խաղաղության մասին։

Ես կարծում եմ՝ այս իրավիճակից մենք ունենք երկու ելք. մեկը՝ գնալ ադրբեջանցի պատվիրակի կոչով, այն է խաղաղության ճանապարհով եւ ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց եւ ապա միայն խոսել այլ հարցերի մասին։ Իսկ եթե նրանք շարունակում են պահել մեր ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց իրենց բանտերում, ապա հարկ է նկատել, որ դա ահաբեկչական երկրի գործելաոճ է, որ դուք ահաբեկիչներ եք։

Ինչո՞ւ։ Որովհետեւ միայն ահաբեկիչներն են պատանդ պահում եւ հետո նախապայմաններ առաջ քաշում՝ վերջիններիս ազատման համար։ Այսպիսով, իրեն ահաբեկչի նման պահող երկիրն ինչպե՞ս կարող է լինել Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, որտեղ իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունն անկյունաքարային են։

Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում ձեզ՝ միջազգային հանրությանը, Եվրոպայի խորհրդին, սույն կազմակերպության բոլոր անդամներին, Եվրոպայի խորհրդի համապատասխան բոլոր ատյաններին ճնշում կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ՝ հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց ազատ արձակելու պահանջով, այլապես Ադրբեջանը կդիտարկվի որպես ահաբեկչական պետություն, որը պատանդներ է պահում եւ օգտագործում նրանց Եվրոպայի խորհրդի մեկ այլ անդամ պետության դեմ՝ հրադադարի վերաբերյալ փաստաթղթի կնքումից հետո նոր նախապայմաններ դնելու համար։ Հայաստանն իր կողմից կատարել է հրադադարի պայմանագրով նախատեսված բոլոր կետերը, իսկ Ադրբեջանը խախտում է դրա 8-րդ կետը՝ ազատ չարձակելով մեր ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց։ Այսպիսով, կոչ եմ անում Եվրոպայի խորհրդի բոլոր անդամներին ճնշում գործադրել արդբեջանական իշխանությունների նկատմամբ՝ ազատ արձակելու համար հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>