57-ամյա կինը հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 21-ին, ժամը 13-ին, Երևանի Ավանեսովի փակուղու 7 շենքի մի հասցեում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Սուսաննա Ք.-ն, որը Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ազգային մակարդակով հետախուզվում էր ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն: