Լեւոն Արոնյանը GRENKE Chess Classic-ում պարտության մատնեց Հոու Յիֆանին
Գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը GRENKE Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության մատնեց Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին: Սա հայ շախմատիստի չորրորդ անընդմեջ հաղթանակն էր, ինչը թույլ տվեց մրցաշարում ժամանակից շուտ զբաղեցնել առաջին հորիզոնականը: Վեցերորդ տուրի արդյունքները. Արոնյան-Հոու Յիֆան` 1:0, Նայդիչ-Կարլսեն, Բլյուբաում-Կարուանա, Վաշյե-Լագրավ-Մայեր` ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակը վեցերորդ տուրից հետո. 1. Արոնյան` 5 միավոր, 2-3. Կարուանա, Կարլսեն` 3.5-ական, 4-6. Հոու Յիֆան, Վաշյե-Լագրավ, Նայդիչ` 3-ական, 7-8. Մայեր, Բլյուբաում` 1.5-ական միավոր: Եզրափակիչ` 7-րդ տուրում Արոնյանը կխաղա ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ: