Ես քեզ՝ մանդատ, դու ինձ՝ ավտո. Politik.am
Դիտել նաև
Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան
Անբարո և անարժանապատիվ մանիպուլյացիա. Հակոբ Բադալյան
Կա ՓՄՁ-ի խնդիր ու պետություն, որը չի լսում․ Հակոբ Ավագյան. Տեսանյութ
Հակոբ Ասլանյանը որոշել է ընկերոջ ճանապարհով գնալ` չհանձնվել եւ չհանձնել մանդատը
Հակոբ Սիմիդյանը չկարողացավ վերահսկել ապօրինի ձկնագողությունը
Politik.am-ը գրում է․ «ԱԺ իշխանական պատգամավոր Հակոբ Սիմիդյանը մինչ պատգամավոր դառնալը համեստ կյանքով էր ապրում։ Նա անգամ երկար ժամանակ Ռուսաստանի Դաշնություն «խոպան» էր գնում։
Պատգամավոր դառնալուց հետո նրա սոցիալական վիճակը կտրուկ լավացել է։ Վերջին երկու տարիներին նրան տեսնում են սպիտակ «Տոյոտա պրադո» ամենագնացով շրջելիս։ Իշխանական թիմի մեր աղբյուրներն ասում են, որ մեքենան իրականում Սիմիդյանինը չէ, այլ՝ մեկ այլ իմքայլականի՝ Հայկ Ցիրունյանինը։ Նա, ի դեպ, վերջերս է պատգամավորական մանդատ ստացել, իսկ մինչ այդ Երևանի ավագանու իշխող թիմի անդամ էր։ Նույն աղբյուրներն ասում են, որ Սիմիդյանը մեծ ջանքեր է թափել, որպեսզի մանդատ ազատվի, որը պետք է հասնի Ցիրունյանին։

