Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը չպետք է ունենա այլ, այդ թվում՝ վարչական ծախսեր․ Մեսրոպ Մանուկյան
Դիտել նաև
«Այսպես են ասֆալտ անում Էրեբունի վարչական շրջանում»․ Մեսրոպ Մանուկյան
Գեղամ Մանուկյանը գրքեր է փոխանցել անազատության մեջ գտնվող Միքայել Սրբազանին
Այս դատավճիռը մարտահրավեր է․ «ինչ կուզենք՝ կանենք» բանաձևի իրականացման նոր փուլ․ Վազգեն Մանուկյան
ԱԺ նախագահը Արեգնազ Մանուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել
Ֆիզիկական ոչնչացումից ավելի կարևոր է հոգևոր ոչնչացումը․ Վազգեն Մանուկյան
Թեկուզ ուշացումով, բայց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի՝ մեկ տարվա վարչական ծախսերն իր վրա վերցնելու որոշում պետությունը կայացրեց:
Ես ներկայացրել էի այդ առաջարկն ու ամիսներ շարունակ հիմնավորում էի դրա անհրաժեշտությունը Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց աջակցությամբ խնդիրը հանրայնացվեց։ Թերևս առանց հասարակական ռեզոնանսի խնդիրը լուծում չէր ստանա։
Սակայն, ես պնդում եմ, որ միայն մեկ տարվա վարչական ծախսերի փոխհատուցմամբ հարցը չի կարելի համարել կարգավորված։ Մնում եմ այն կարծիքին, որ հիմնադրամի միջոցները պետք է ծառայեն մեկ նպատակի՝ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների աջակցմանը։
Հիմնադրամը չպետք է ունենա այլ, այդ թվում՝ վարչական ծախսեր։ Կամավորության սկզբունքով աշխատողները պետք է խրախուսվեն պետության կողմից։ Կպայքարեմ, որ 2022 թվականին հիմնադրամը նպատակայինից բացի ոչ մի լրացուցիչ ծախս չունենա . . .
Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

