«Ինչո՞ւ են մարդկանց պատրաստում խաղաղության, եթե Ադրբեջանում քննարկում են Հայաստանից ահռելի գումար պահանջելու, Զանգեզուրը պահանջելու մասին»․ Դմիտրի Եվստաֆև
Դիտել նաև
«Հայ ժողովրդի դավաճաններին դժոխք կուղարկեն». Մեդվեդևի օգնականը պարզաբանել է նրա գրառումը
Չեմ կարող հաստատել, որ Ադրբեջանը նախապես զգուշացրել է Ռուսաստանին ԼՂ-ում ռազմական գործողություններ սկսելու մասին․ Պեսկով
Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, նա կմեկնի Բելառուս. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար. Տեսանյութ
Այսօր Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում. Կրեմլ
Վաղը Մոսկվայում եռակողմ հանդիպում է սպասվում
Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Դմիտրի Եվստաֆևի խոսքերը։
«Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, պատրաստվում է Հայաստանի դեմ 50 միլիարդ դոլարի պահանջ ներկայացնել։ Բայց նախապես սրա մասին շատ չեն խոսում, որ հայերին հանկարծակիի բերեն։ Հայերի զգոնությունը թուլացնելու համար խոսում են, իբր թե հարևանությունից և խաղաղությունից։ Իսկ Հայաստանում սխալը սխալի հետևից են կրկնում։ Ինչո՞ւ են ժամանակից շուտ մարդկանց պատրաստում խաղաղության, եթե Ադրբեջանում քննարկում են Հայաստանից ահռելի գումար պահանջելու, Զանգեզուրը պահանջելու մասին։ Հայաստանում պետք է մտածեն հակաքայլեր, որ հետո չկանգնեն փաստի առջև»: