ՃՈ-ն անհեթեթ պատճառաբանությամբ կանգնեցրեց որոշ ավտոմեքենաներ՝ թույլ չտալով մասնակցել ավտոերթին. Հայրենիքի փրկության շարժում. Տեսանյութ
Մայրաքաղաքի տարբեր հատվածներից այսօր մեկնարկեց ավտոերթ, որն ավարտվեց Հանրապետության հրապարակում։
Ավտոերթի մասնակիցների պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր: Ճանապարհային ոստիկանությունն անհեթեթ պատճառաբանություններով կանգնեցրեց որոշ ավտոմեքենաներ՝ թույլ չտալով մասնակցել ավտոերթին, այնուհետեւ ավտոմեքենաների վարորդներին սկսեցին տուգանել։ Հանրապետության հրապարակում ոստիկանությունը խոչընդոտեց քաղաքացիների ակցիան։ Ոստիկանները բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանին:
Հայրենիքի փրկության շարժում

