«Անտանելի ցավ է»․ Էլինա Ջանիբեկյանը Դադիվանքից արխիվային լուսանկար է հրապարակել
«Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանն Արցախյան պատերազմի հենց առաջին օրվանից անկեղծորեն մտահոգված էր հայ ժողովրդի համար։ Նա գրեթե ամեն օր հրապարակումներ ու գրառումներ էր կատարում այս թեմայով։
Էլինա Ջանիբեկյանն իր Instagram-ում արխիվային լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Դադիվանքում։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդներն իրենց ափսոսանքն ու ցավ են արտահայտել՝ մեկնաբանությունների հատվածում գրելով․
«Անտանելի ցավ է», «Մենք ամեն ինչ կվերադարձնենք», «Դուք իրական հայուհի եք, հպարտանում ենք ձեզնով», «Շատ ցավալի է», «Երանի այն օրերին, երբ կարողանում էինք այցելել», «Սիրտս կտոր-կտոր է լինում»։
Zham.am