Մինչև վերջերս ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնին հավակնում էր թուրք ներող սորոսական Արսեն Խառատյանը
Դիտել նաև
Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան
Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ վերածվում է իշխանության քաղաքական կամքը սպասարկող գործիքի. Սուրենյանց
Ընտրապայքարի առաջին իսկ րոպեներից ՔՊ-ական անօրինությունն ու բեսպրեդելը հատում են թույլատրելիի սահմանը. Նարեկ Մանթաշյան
Նարեկ Օհանյանը բռնության չի ենթարկվել. փաստաբան
Նարեկ Օհանյանը ՔԿՀ-ում բռնության է ենթարկվել
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի նշանակման կապակցությամբ պատրաստվում էի վաղը գրառում անել, սակայն Միքայել Մինասյանը քիչ առաջ տելեգրամյան իր ալիքով բացահայտեց Լիլիթ Մակունցի դեսպան նշանակվելու տեղեկատվությունը:
Բացահայտվածին հավելեմ, որ մինչև վերջերս ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնին հավակնում էր թուրք ներող սորոսական Արսեն Խառատյանը: Այդ պատճառով Խառատյանը մինչև վերջերս չէր դիմում ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար, իսկ իմ տեղեկություններով վերջերս արդեն դիմել է ԱՄՆ քաղաքացիության խնդրանքով: Խառատյանը այս ընթացքում հաճախ էր այցելում ՀՀ դեսպանատուն, փորձում էր հրահանգներ տալ դիվանագետներին, սակայն ըստ երևույթին իրավիճակային որոշում է կայացվել Խառատյանի փոխարեն դեսպան նշանակել Մակունցին: Դա ամենևին չի նշանակում, որ Խառատյանի ազդեցությունը ԱՄՆ-ում մեր դեսպանատանը նվազելու է, ընդհակառակը՝ սորոսական Խառատյանը անձամբ է կառավարելու մեր դիվանագիտական ներկայացչությունը ԱՄՆ-ում, դրանից բխող բոլոր սարսափելի հետևանքներով: Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն:
Այնպես, որ ծանոթացեք, սա դե ֆակտո ՀՀ դեսպանն է ԱՄՆ-ում:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

