Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը վեցերորդն է բազմամարտում
Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:
Այսօր մեկնարկեցին եզրափակիչները: Բազմամարտում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը (82.864 միավոր): Եվրոպայի չեմպիոն դարձավ ուկրաինացի Օլեգ Վերնյաեւը (85.866), երկրորդը` Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Դալալոյանն էր (85.498), երրորդը` բրիտանացի Ջեյմս Հոլը (84.664):
Վաղը, օղակներ վարժության եզրափակչում կմրցեն Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը, իսկ նժույգթափերում` Հարություն Մերդինյանը