Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք
27
622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Պատերազմ Արցախում
Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»

Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ

Politik.am-ը գրում է. «ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը և իր ամենավստահելի փոխնախարար Արտյոմ Սմբատյանը ղեկավարել են ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ, ովքեր տևական ժամանակ ապահովել են իրենց անվտանգությունը և կատարել են տարբեր անձանց հետևելու, նրանց մասին տեղեկություններ հավաքելու առանձին հանձնարարություններ։

Արսեն Թորոսյանը և Արտյոմ Սմբատյանը ձևավորել և իրենց տրամադրության տակ տևական ժամանակ ունեցել են ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ, ովքեր հետևել են նշված պաշտոնյաների համար հետաքրքրություն կամ վտանգ ներկայացնող անձանց, տեղեկություններ են հավաքել նրանց վերաբերյալ, բացի այդ ապահովել են, որ իրավապահները չկարողանան աննկատ վերահսկեն նշված պաշտոնյաներին, այսինքն խմբի անդամները, շրջապատի համար աննկատ շրջելով Արսեն Թորոսյանի կամ Արտյոմ Սմբատյանի հետ, հեռվից-հեռու դիտարկել են, թե արդյոք իրավապահները վերջիններիս հետևո՞ւմ են, թե ոչ, իսկ դա արել են, որպեսզի իրավապահ մարմինների աշխատակիցները չկարողանան հետևելու միջոցով տվյալներ ստանան, պարզեն Արսեն Թորոսյանի և Արտյոմ Սմբատյանի կասկածելի հանդիպումները և գործարքները։

Խումբը ձևավորվել և անմիջականորեն վերահսկվել է Արտյոմ Սմբատյանի կողմից, ով ՀՀ ՊԵԿ-ի օպերատիվ մարմնի նախկին աշխատակից է, իսկ անձանց հետևելու հանձնարարականները տրվել է անձամբ Արսեն Թորոսյանի կողմից։ Խմբի անդամները հետևել են իրենց հակադրվող տարբեր պաշտոնյաներին և բժշկության ոլորտի հետ առնչություն ունեցող, իրենց քննադատող անձանց։

Հատկանշական է, որ ոստիկանության գաղտնի ծառայության նախկին այդ աշխատակիցները իրենց «աշխատանքի» համար անհասկանալի է, թե ինչ աղբյուրներից են վարձատրվել։ Կան տեղեկություններմ, որ նշված պաշտոնյանների հանձնարարությամբ նրանք տարբեր հաստիքների վրա աշխատանքի են ընդունվել պետական հիվանդանոցներում։ Այս պարագայում հարց է առաջանում արդյոք նրանք կատարել են օրինական իրենց պարտավորությունները և Թորոսյանին ու Սմբատյանին ծառայություններն են մատուցել զուգահեռ, թե՞ նրանց նշանակումը պետական հաստատություններում եղել է աշխատավարձ վճարելու ոչ օրինական միջոց։

Արսեն Թորոսյանը իրավապահ մարմիններից հատկապես սկսել է նման կերպ պաշտպանվել իր տեղակալ Արսեն Դավթյանին կաշառք ստանալու պահին բռնելուց հետո, քանի որ կասկածել է, որ ԱԱԾ աշխատակիցների թիրախում կարող է հայտնվել նաև ինքը։

Խմբի գոյության և կատարված գործողությունների մասին 2020 թվականի սկզբներին հայտնի է դարձել ԱԱԾ աշխատակիցներին, նրանք պարզաբանել են բոլոր մանրամասները, թե խումբն ով է ղեկավարում, ում պատվերներն են կատարում, ում են հետևել, ինչ տվյալներ են ստացել, որ հիվանդանոցներում են որպես աշխատողներ հրամանագրվել։ Այդ ամենի մասին անմիջապես զեկուցվել է վարչապետին, առաջարկելով վնասազերծել խմբի անդամներին և նրանց ղեկավարող վերոհիշյալ պաշտոնյաներին, սակայն վարչապետը կտրականապես դեմ է եղել և արգելել է բռնել խմբին, ավելին հանձնարարել է դադարեցնել Արսեն Թորոսյանի, Արտյոմ Սմբատյանի և խմբի անդամների նկատմամբ բոլոր միջոցառումները ու այլևս այդ հարցով չզբաղվել։

Դրանից հետո խումբը շարունակել է անարգել գործել, կատարելով իր հովանավորների հանձնարարությունները։ Այս խմբի գոյությունը հիշեցնում է Վանո Սիրադեղյանի գործելավոճը մի տարբերությամբ, որ նա ձևավորել էր ոստիկանության գործող աշխատակիցներից կազմված պրոֆեսիոնալ խումբ, ովքեր ոչ միայն զբաղվում էին անցանկալի մարդկանց մասին տեղեկություններ հավաքելով, այլև անհրաժեշտության դեպքում պլանավորում և իրականացնում էին նրանց սպանությունը։

Սուրեն Պապիկյանի դատվածության մասին ոչ գաղտնի, պաշտոնական տվյալն ընդամենը փոխանցելու համար ՀՀ ԱԱԾ գնդապետի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, քրեական հետապնդում սկսվեց, նա աշխատանքից ազատվեց` նույնիսկ առանց հաշվի առնելու, որ նրա առնչությունն այդ ամենի հետ հաստատող որևէ ծանրակշիռ ապացույց չկար»։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>