Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Փաշինյանի թաքնված նպատակը․ նա փորձելու է կրած պարտությունը քաղաքացիներին վաճառել՝ որպես լավ կյանքի գրավական

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կեսբերան հայտարարել է, որ պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Չի ասվել, սակայն, ամենակարևորը՝ ե՞րբ է նա պատրաստ այդ ընտրությունների անցկացմանը։ Քաղաքական դիսկուրսը լցված է պարզագույն հարցի քննարկմամբ, թե իբր Նիկոլ Փաշինյանը դրանց անցկացման ժամկետը հետաձգում է, քանի որ վախենում է՝ հրաժարական ներկայացնելու դեպքում մեծն Էդմոն Մարուքյանը կարող է առաջադրել իր թեկնածությունը և դառնալ վարչապետ։ Այս ծիծաղաշարժ վարկածի քննարկման արդյունքում երկրորդական պլան է մղվում ամենակարևոր՝ ընտրությունների անցկացման հետ կապված բովանդակային հարցը։

Դասական մոդելում նախընտրական քարոզչության ընթացքում քաղաքական գործիչները ներկայացնում են ապագայի վերաբերյալ ծրագրեր և, եթե կարողանում են համոզել ընտրողներին, վստահության քվե են ստանում։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ընտրություններին մասնակցելու դեպքում պետք է ներկայացնի ոչ թե ապագայի ծրագրեր, այլ ամենամոտ անցյալի վերաբերյալ հաշվետվություն։ Նա պետք է պատասխանի բազմաթիվ հարցերի՝ ինչպե՞ս հանձնվեց Շուշին, ինչո՞ւ դադարեցվեց բանակի համալրումը, ինչո՞ւ չընդունվեցին պատերազմն ավելի վաղ դադարեցնելու առաջարկները, և այլն։

Որքան ավելի վաղ տեղի ունենան ընտրությունները, այնքան հարցերն ավելի տաք ու շատ են լինելու։ Այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ընտրություններն անցկացնել այնպիսի միջավայրում, որում պատերազմի մասին հարցադրումները գոնե պակաս արդիական կլինեն, և ինքը կկարողանա խոսել ապագայի մասին։ Հենց այդ նպատակով այսօր հետևողականորեն կատարվում է հայ հասարակության հոգեբանության, էլեկտորալ միջավայրի ադրբեջանացում։ Մարդկանց գիտակցության մեջ ներմուծվում են պատերազմում պարտության «արդարացիության», Ադրբեջանին հանձնված հողերի «ադրբեջանական պատկանելության» մասին թեզեր։ Ամեն ինչ արվում է հասարակությանը պարտության հետ հաշտեցնելու ու Ադրբեջանի հաղթանակը լեգիտիմացնելու համար, որպեսզի մարդիկ իրենց ապագան պատկերացնեն արդեն այդ՝ ադրբեջանական իրականության տիրույթում։

Եթե դա տեղի ունենա, ապա ժամանակ անց ընտրությունների անցկացման դեպքում Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կստանա խոսել արդեն ադրբեջանաթուրքական իրականության ապագայի մասին՝ խուսափելով պատերազմում կրած պարտության մասին հաշվետվությունից։ Վերջնարդյունքում ուղիղ չի ասվելու, բայց ենթատեքստով հասկացվելու է, որ պատերազմը ոչ թե չարիք էր, այլ բարիք, որովհետև դա հնարավորություն տվեց ապաշրջափակել ճանապարհները, ինչն էլ իր հերթին՝ հիմքեր է ստեղծում «ավելի լավ ապրելու» համար։

Նիկոլ Փաշինյանը փորձելու է ընտրություններում կրած պարտությունը քաղաքացիներին վաճառել՝ որպես լավ կյանքի գրավական, և կա վտանգ, որ հաջողելու է։ Ուստի նրա հայտարարությունները՝ Շուշիի ադրբեջանական լինելու մասին, պետք է դիտարկել ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ դավաճանական, որքան՝ հենց ապագա նախընտրական տրամաբանության ներքո։

Նրա համար իշխանությունն ամենայնից վեր է, և այն պահպանելու համար պատրաստ է անգամ սեփական ազգանունն ադրբեջանական դարձնել, հատկապես որ, Փաշինյանից՝ Փաշաև ընդամենը կես քայլ է։ Գլոբալ առումով հենց այս պատճառով է Նիկոլ Փաշինյանը փորձում հնարավորինս հետաձգել արտահերթ ընտրությունների անցկացումը, որպեսզի ժամանակի հետ ու իշխանական քարոզչության արդյունքում հայ հասարակությունը սկսի գորովանքով վերաբերվել պատերազմում կրած պարտությանը, ուրախությամբ ընդունել Արցախի՝ «ադրբեջանական պատկանելությունը» և Նիկոլ Փաշինյանին վստահության քվե տալ ադրբեջանահայաստանի շենացման համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>