«Որտե՞ղ է եղել այս սրբագույն մարդը». Թեհմինա Վարդանյան
Դիտել նաև
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Եթե հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա. Ռուբեն Վարդանյան
ԱԺ նախագահը ընդունել է Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումը
Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել. Ընտանիքի հայտարարությունը
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լսում եմ Գագիկ Ջհանգիրյանի ելույթն ու ապշում` որտե՞ղ է եղել այս սրբագույն մարդը, ինչո՞ւ չենք ճանաչել, ինչո՞ւ համակարգում չի աշխատել: Չէ, դժվար սա բոլորի կողմից չափազանց լավ ճանաչված Ջհանգիրյանը լինի: Այսօրվա Ջհանգիրյանի «ոտքերն ամպոտ են»: Նախկին Ջհանգիրյանի մասին լեգենդներ են պտտվում և՛ համակարգում, և՛ հասարակության մեջ և, մեղմ ասած, ոչ լավ լույսի ներքո: Վստահ եմ՝ այսօր քաղաքացիների առվազն 90%-ը լսում ու ծիծաղում է»:

