Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Եթե 2018 թվականի ապրիլից Հայաստանի ղեկավարը դառնար Թուրքիայի գործակալը, ապա ի՞նչ պիտի աներ նա, և ի՞նչ կա, որ չի արել Նիկոլ Փաշինյանը

Դիցուք, 2018 ապրիլից հետո երկրի վարչապետ դառնար Թուրքիայի կամ Ադրբեջանի գործակալ, ասենք, «Փոլադ Փոլադովը», ով, սակայն, հայաստանցիների մոտ հանդես կգար, պայմանականորրեն ասած, «Արմեն Հարությունյան» անուն ազգանունով:

Դիցուք, հենց այդպես էլ ստացվել է, և նա պիտի կատարի քայլեր, որոնց վերջնարդյունքում պետք է Ադբերջանն ու Թուրքիան շահեն, իսկ ահա Հայաստանը` տուժի: Հասկանալի է, որ «Փոլադով-Հարությունյանն» իր քայլերը պետք է փորձի քողարկել, որպեսզի հայաստանցիները չհասկանան, որ ինքն իրականում գործակալ է:

Եվ այսպես, առաջին քայլը, որ 2018 թվականի ապրիլին նա պետք է աներ, փորձեր պառակտել հայ հասարակությունը` բաժանելով նրանց «սևերի ու սպիտակների»: Հայտնի «բաժանիր, որ տիրես» սկզբունքն արդիական է եղել միշտ, բոլոր հարցերում, և թուրք գործակալը հենց այդ քայլին պետք է դիմեր:

Հաջորդ քայլով նա պետք է փորձեր բաժանել հայաստանցիներին արցախցիներից` փորձելով համոզել, որ «Արցախն է խանգարում հայաստանցիներին` իրենց հարևանների հետ խաղաղ ապրելուն»: Հետո պետք է սկսեր ակնարկել, որ «Արցախում առկա քաղաքներն այնքան էլ հայկական չեն, և ի՞նչ իմաստ ունի զոհվել Արցախում հանուն ոչնչի»:

Հետո թուրք գործակալը պետք է ամեն ինչ աներ, որ ողջ իշխանությունն իր ձեռքում հայտնվեր, որպեսզի եթե հանկարծ հայաստանցիները հասկանային, թե ինչն ինչոց է, չկարողանային հեռացնել իրեն իշխանությունից: Դրա համար նա պետք է օրենսդիր ու գործադիր իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացներ իր ձեռքում:

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանի քայլերը 2018 թվականից հետո նույն ոճով են ընթացել:

Նա էլ սկսեց հանրությունը բաժանել սևերի ու սպիտակների` պառակտելով հայ ժողովրդին, հետո իշխանությունն ամրապնդելու համար անցկացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ ու փաստացի իր ձեռքը վերցրեց ողջ օրենսդիր մարմինը, հետո անօրինական ու հակասահմանադրական քայլերով ջախջախեց Սահմանադրական դատարանն ու դարձրեց այն գրպանային, և այսօր փորձում է իր ձեռքում կենտրոնացնել արդեն ողջ դատական համակարգը` Գագիկ Ջհանգիրյանի և նմանատիպ այլ գործիչների միջոցով:

Բայց վերադառնանք մեր ենթադրյալ «Փոլադով-Հարությունյանի» հետագա քայլերին:

Թուրք գործակալը պետք է ամեն ինչ աներ` բանակցային գործընթացը վիժեցնելու նպատակով, որպեսզի կարողանար ճանապարհ բացել թուրք-ադրբեջանական ագրեսիայի համար: Առանց բանակցային գործընթացի կազմաքանդման Թուրքիային ու Ադրբեջանին դժվար կլիներ հիմնավորել, թե ինչու են նրանք հրահրում պատերազմ:

Բանակցային գործընթացը վիժեցնելուց հետո «Փոլադովը» պետք է փորձեր սահմնային սադրանքներ իրականացնել՝, նախապես այդ սադրանքների մեղքը գցելով հայաստանյան ընդդիմության վրա, որպեսզի դրանով նա հիմնավորեր թուրք-ադրբեջանական ագրեսիայի 100-տոկոսանոց ալիբին:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանի հետագա բոլոր քայլերն ուղղված էին հենց այդ խնդիրները լուծելուն: Ավելին, Թուրքիայի շահերի իրագործման համար Փաշինյանն ավելի համոզիչ քայլերի է դիմել, քան՝ ենթադրյալ «Փոլադով-Հարությունյանը»:

Վերջապես նույն թուրք գործակալն իր երազում ասնգամ չէր կարող պատկերացնել, որ այս պատերազմի արդյունքում հնարավոր էր հայերից ազատագրել Արցախի ավելի քան 75 տոկոսը, ոչնչացնել Արցախի պետականությունը, կասկածի տակ դնել Հայաստանի սահմանները:

Այն, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը, 100 տոկոսով համընկնում է այն քայլերի հետ, որը կաներ ենթադրյալ թուրք գործակալը: Ավելին, այն, ինչ չի արել Նիկոլ Փաշինյանը, կամ չի հասցրել անել, նրան պարզապես չի հաջողվել իրականացնել, քանի որ նրա ձեռքը բռնել է Ռուսաստանն ու չի թողել, որ Արցախը վերջնականապես կործանվի, իր իսկ` Մոսկվայի շահերից ելնելով: Եվ եթե, ասենք, վաղը, մի գործիչ իր թղթապանակից հանի ապացույց, որ Նիկոլ Փաշինյանը թուրքական գործակալ է, ապա դրանից պետք չէ զարմանալ, քանզի Փաշինյանի բոլոր գործողությունների արդյունքում հենց դա է ապացուցվում:

Կներեք, բայց գործակալ լինելը հո պոզով-պոչով չի լինում: Եվ եթե այս ամենի արդյունքում այս անձնավորությունը դեռ հանդուրժվում է, ապա դրանից հետո մենք պետք է ներողություն խդնրենք աշխարհից 1915 թվականի համար, որ մինչ այսօր մեղադրում էինք Թուրքիային Ցեղասպանության համար, քանզի չի կարող արժանապատվություն ունեցող ժողովուրդը գեթ մեկ օր հանդուրժել այս անձնավորությանը:

Մյուս կողմից, ցանկացած ժողովուրդ ձևավորում է տվյալ ժողովրդի վերնախավը: Եթե այդ վերնախավ կոչեցյալը ձևավորել է հենց այսպիսի ժողովուրդ, ապա դա նշանակում է, որ այն վերնախավ կոչվելու իրավունք չունի, քանզի այս օրերը, որ ապրում է հայ ժողովուրդը, աշխարհի առջև խայտառակության օրեր են, ամոթի ժամանակաշրջան, և պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կարողանում է մնալ իշխանության, այլև ունի կողմնակիցներ պետական համակարգում, ուժային կառույցներում և նույնիսկ հանրության ինչ-որ փոքր մասում:

Եվ կապ չունի, որ այդ մասը շատ փոքր է: Եվ եթե ժողովուրդն ունի ինքնասպանության բնազդ, ինքնաոչնչացման ջիղ, ապա ի՞նչ բարոյական իրավունք ունի մեղադրել թուրքերին ու ադրբեջանցիներին ցեղասպանության համար, և ի՞նչ իրավունք ունի աշխարհից պահանջել իրեն պաշտպանելու ու Ցեղասպանությունը ճանաչելու: Եթե ժողովուրդը հանդուրժում է իր դեմ հանցագործություններ կատարած անձնավորությանը, նշանակում է, որ այդ ժողովուրդը ոչ մի ապագա չունի, և ինքն իր վերնախավի հետ դատապարտված է ոչնչացմանը, քանզի դա են հուշում բնության և ֆիզիկայի օրենքները:



Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>