Արցախի Ջաբրայիլի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Հունվարի 22-ին Արցախի Ջաբրայիլի (Մեխակավան) շրջանում Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից Սուլթանով Ազեր Ալիօղլուի (ծնված 1974 թ.) աշխատանքի ժամանակ ական է պայթել: Հաղորդում է minval.az-ը:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ջաբրայիլի շրջան ուղարկված աշխատակիցն ականազերծման գործողությունների ժամանակ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել: