Ռուսական փողերով Փաշինյանը Հայաստանը տանում է Թուրքիա. Բենիամին Մաթևոսյան Իրական ընդդիմադիրները բոյկոտում են ապօրինի թանկացած տեղական վճարները (ուղիղ) Խաղաղ կիրակի, խաղաղ Հայաստան՝ առանց Նիկոլի (տեսանյութ)
23
Ձեր կուսակցության ղեկավարն էր Էրդողանի գիրքը հրճվանքով գրկել, Ալիևն էլ անվանում էր՝ հարբած ծաղրածու․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Փոքրամասնության քաղաքապետն ու նրա կցորդները նոր թանկացումներ բերեցին ձեզ համար․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ինչպես թալանել մայրաքաղաքը․ երևանցիները դարձել են ստի ու կեղծիքի զոհեր․ Անդրանիկ Թևանյան Ինչու՞ Ալիևը չմեկնեց Մոսկվա. դեկտեմբերի 28-ին ի՞նչ գրոհ են պատրաստում Նիկոլի հետ․ Բոզոյան Էստեղ ոչ մեկ ձեր ենթական չի, բայց դուք մեզ հաշվետու եք․ Մանուկ Սուքիասյանը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ) Երևանցուն դարձրել եք տուգանքի մատերիալ․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին և նրա կցորդներին (տեսանյութ) Եթե այս պահին վիժեցվի նիստը, չեն կարող նորից թանկացնել «կարմիր գծերն» ու հանրային տրանսպորտը (տեսանյութ) Ովքեր են կողմ թանկացումներին․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Ինչպես են «թալանի մատերիալ» դարձնում քաղաքացուն․ կարմիր կետագծերից մինչև սեփական աշխատավարձի բարձրացում․ Երևան–Էջմիածին «տրանզիտ» Երևանի ավագանու նիստը (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ձեր կուսակցության անունը դրեք Վիլլայեթ․ Մանուկ Սուքիասյանը՝ Արամ Սարգսյանի կուսակցությանը (տեսանյութ) Ովքեր են կողմ թանկացումներին․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամը բացահայտ սուտ է խոսել․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Ձեր կուսակցության ղեկավարն էր Էրդողանի գիրքը հրճվանքով գրկել, Ալիևն էլ անվանում էր՝ հարբած ծաղրածու․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը պետք է բարձրացվեն․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Ձեր քաղաքական հայրն անգամ Փաշինյանը չէ, այլ Էրդողանն է․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Դիտահորը փոսալցրել ու ասֆալտապատել են․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Փոքրամասնության քաղաքապետն ու նրա կցորդները նոր թանկացումներ բերեցին ձեզ համար․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Աջափնյակի մետրոն չեն կառուցում, բայց Երևանի 2026 թ․ բյուջեով 2 մլրդ դրամ է կրկին հատկացվել (տեսանյութ) Ավինյանի բառապաշարով՝ ԱՆԻՖ-ի բյուջեն է լոճվել, դատական համակարգն է լոճվել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ծախված են էս 2 երիտասարդները․ «Հանրային ձայնը» ՔՊ-ին է ծառայում (տեսանյութ) Տիգրան Ավինյանը շրիշակից ցածր բառապաշար ունի․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամների պարգևավճար՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում Ինչպես թալանել մայրաքաղաքը․ երևանցիները դարձել են ստի ու կեղծիքի զոհեր․ Անդրանիկ Թևանյան «Բրավո Սանկտ Պետերբուրգի հայ համայնքին». Վահե Սարգսյան Ինչու՞ Ալիևը չմեկնեց Մոսկվա. դեկտեմբերի 28-ին ի՞նչ գրոհ են պատրաստում Նիկոլի հետ․ Բոզոյան Դուք միլիոնավոր պարգևավճարներ կարող եք ստանալ, թոշակառուն 10 000 դրամ չի՞ կարող․ Արշակ Սարգսյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Էստեղ ոչ մեկ ձեր ենթական չի, բայց դուք մեզ հաշվետու եք․ Մանուկ Սուքիասյանը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ) Եկեղեցու դեմ հարձակմամբ իշխանությունն ակնկալում է Ադրբեջան-Թուրքիայի աջակցությունը ընտրություններից առաջ.Ղուկասյան Փաշինյանը որոշել է Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել Երևանցուն դարձրել եք տուգանքի մատերիալ․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին և նրա կցորդներին (տեսանյութ) Թրամփը հետ կկանչի ՀՀ իշխանությունների կուրատոր դեսպանին Երևանի ավագանու «ՔՊ» խմբակցության անդամ Կիմա Աբրահամյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են Միլիոններով պարգևավճար կբաժանեն Ռուսական փողերով Փաշինյանը Հայաստանը տանում է Թուրքիա. Բենիամին Մաթևոսյան Հերթական պարտադրված պառակտումն արդեն փաստ է Եթե այս պահին վիժեցվի նիստը, չեն կարող նորից թանկացնել «կարմիր գծերն» ու հանրային տրանսպորտը (տեսանյութ) Խոչընդոտվել է ԲԿ-ում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը Միքայել Սրբազանին. պատգամավոր Հայհոյանքների խոսույթով ստացան մանդատ ու պառկեցին Նիկոլի տակ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ովքեր են կողմ թանկացումներին․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)

ՀՌՀ որոշումը ցույց տվեց, որ իշխանությունները չեն հանդուրժում ազատ խոսք․ Շավարշ Գևորգյան. «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության զրուցակիցը Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանն է։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հունվարի 15-ի որոշմամբ Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվեց վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից։ Հեռուստաընկերությունն իր տարածած հայտարարության մեջ որոշումը ոչ իրավաչափ և խտրական էր համարել և նշել, որ պայքարելու են վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար: Ինչո՞ւ եք որոշումը համարում խտրական և ինչպե՞ս եք պայքարելու եթեր վերադառնալու համար։ 

Ասեմ, որ ունենք բավարար հիմքեր, դեռ մի բան էլ ավելին, համարելու, որ մեր հանդեպ կայացվել է խտրական և ոչ իրավաչափ որոշում: Մանրամասների մեջ չեմ ցանկանում խորանալ, քանի որ դատական պրոցես է գնալու և խաղաքարտեր բացելու ժամանակը չէ: Ամեն ինչ հերթով, կարգով և կանոնով: Ինչպես հասկացաք վիճարկելու ենք բոլոր հնարավոր օրինական ձևերով:

Ինչո՞ւ էիք դիմել միայն հանրապետական սփռման իրավունքի համար։ Եթե դիմեիք մայրաքաղաքային սփռման համար, մրցույթային շեմը կհաղթահարեիք։ Հիմա մայրաքաղաքայինի համար մեկ թափուր տեղ է մնացել, մեկ ամիս անց մրցույթ է հայտարարեվելու, դիմելո՞ւ եք։

Երկու շատ պարզ պատճառով ենք դիմել միայն հանրապետական սփռման համար. 1-ին որովհետև Հայկական երկրորդ հեռուստաալիքն իր՝ ավելի քան 20 տարվա պատմության մեջ մշտապես հեռարձակվել է հանրապետական սփռմամբ և 2-րդ, որովհետև բարոյական չենք համարել մտնել մի տիրույթ, որը մերը չէ և այդպիսով նվազեցնել մայրաքաղաքային սփռում իրականացնող մեր գործընկերների շանսերը: Ինչ վերաբերում է առաջիկա մայրաքաղաքային մրցույթին մասնակցելուն, ապա ասեմ, որ այս պահին մենք պայքարում ենք հանրապետական սփռման մեր իրավունքը վերականգնելու համար:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ դուրս մնացած երկու հեռուստաընկերությունները՝ «Ա1+»-ն ու Հայկական երկրորդ հեռուստաալիքը շատ ինքնավստահ են եղել և համարել են, որ իրենց ներկայացրած ծրագիրը և անցած ուղին մրցակցությունից դուրս են և ամենալավն են կամ չեն ցանկացել լինել մուլտիպլեքսում, և այդ չցանկությունը փորձել են բարդել հանձնաժողովի վրա, և հույսը դրել են ոչ թե հանձնաժողովի որոշումների անկախության, այլ ինչ-որ այլ գործոնների վրա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

Ես կփորձեմ պատասխանել մեր մասով և նախ ինքնավստահության մասին. ինքնավստահ լինելու մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, եթե Տիգրան Հակոբյանն ինքնավստահ ասելով այլ բան նկատի ունի, կխնդրեմ այլ եզրույթ օգտագործի: Ինչ վերաբերում է անցած ուղուն և մրցակցությունից դուրս լինելուն. ասեմ, որ լիցենզիայի համար դիմած բոլոր ընկերություններին, այդ թվում նորաստեղծ, երբևէ եթերում չեղած ընկերություններին էլ մենք մեզ մրցակից ենք համարում և հարգում ենք բոլորի ձգտումները: Ամենալավը լինելու մասով դատողը հեռուստադիտողն է և ոչ ՀՌՀ-ը: ՀՌՀ-ը իրավունք ունի դատել միայն օրենքով նախատեսված չափորոշիչներով, որոնցով, ըստ մեզ հանձնաժողովի անդամների առնվազն մի մասը չի առաջնորդվել և դա է պատճառը, որ ՀՌՀ որոշումը համարում ենք խտրական և ոչ իրավաչափ: Մուլտիպլեքսում չլինելու ցանկությանը վերաբերող Տիգրան Հակոբյանի մեղադրանքին հումորով եմ վերաբերվում, հանձնաժողովի վրա բարդելու մեղադրանքին՝ նույնպես: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ չցանկության դեպքում կամ չէինք դիմի ընդհանրապես կամ եթերազրկումից հետո չէինք շարունակի հեռարձակումը մյուս բոլոր հնարավոր հարթակներում, ինչպիսիք են մալուխային ցանցերը, Յութուբն ու Ֆեյսբուքը: Հանձնաժողովի վրա ինչ-որ բան բարդելու մասով պարզապես կլռեմ (ժպտում է): Իսկ ինչ վերաբերում է Հակոբյանի նշած այլ գործոնների վրա հույս դնելուն, ճիշտն ասած լավ չեմ հասկանում ինչ գործոն նկատի ունի Հանձնաժողովի նախագահը, հենց կասի, մի բան էլ ավել մենք էլ մերը կասենք:

Ի դեպ, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն իրար հակասող հայտարարություններ արեց։ Մրցույթի շրջանակում ասում էր, որ ոչ մեկ չի զրկվելու եթերից, սա նոր մրցույթ է, կարող են միավորները չբավարարել, բայց որևէ հեռուստաընկերություն չի փակվելու։ Իսկ արդյունքում եղավ այն, ինչ եղավ։ Ստացվում է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ փակվեց «Ա1+»-ը, որի հարցը նոր իշխանությունների օրոք էլ չլուծվեց, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք փակում են Հ2-ը, թեև ձեր հեռուստաընկերության նկատմամբ ընդգծված վերաբերմունք չի նկատվել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք իշխանության քաղաքականությունը կապված լրատվամիջոցների անկախության հետ։ 

Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ: Ճիշտ հակառակը հենց մեր հեռուստաընկերության նկատմամբ է եղել այդ ընդգծված իշխանական բացասական վերաբերմունքը: Այս իշխանություններն իրենց պաշտոնավարման առաջին իսկ օրից ունեցել են այդ վերաբերմունքը, և այդ վերաբերմունքն արտահայտվել է կոնկրետ քաղաքական հետապնդման ձևով: Կարծում եմ՝ ոչ ոք չի մոռացել ոչ վաղ անցյալում մեր հեռուստաընկերության սեփականատիրոջ նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումները՝ քրեական գործեր կարելու միջոցով: Ովքեր չեն հիշում ասեմ, որ Սամվել Մայրապետյանին, որը հեռուստաընկերության սեփականատերն ու ֆինանսավորողն է, կալանավորեցին, ավելին՝ կալանք դրեցին նրա անձնական բոլոր հաշիվների, ակտիվների և փայաբաժինների վրա: Միայն ՄԻԵԴ-ի միջոցով Մայրապետյանը ազատ արձակվեց կալանքից և հիմա բուժման նպատակով արտերկրում է: Ի դեպ, բուժման պահը չշահարկելու համար ասեմ, որ Մայրապետյանը ծանր հիվանդ էր դեռ 2016 թվականից և երբ այդ փաստը անտեսելով նրան կալանավորեցին նրա առողջականն է՛լ ավելի վատթարացավ հասնելով ընդհուպ կյանքին սպառնացող վիճակի: Հաջորդ ճնշող քայլը, որով փորձեցին լռեցնել ազատ խոսքը դա նույն այդ ՀՌՀ-ի միջոցով վարչական երկու վարույթ հարուցելն էր հեռուստաընկերության վրա: Ընդ որում, բացարձակապես անհիմն: Մենք, իհարկե, դա վիճարկեցինք դատարանում և հաղթեցինք ՀՌՀ-ին և այդ մասին, նույնիսկ, չբարձրաձայնեցինք: Ուրիշ մեկը հիմա ամեն Աստծո օր թմբկահարել էր այդ հաղթանակի մասին: Բայց մենք մեզ պահեցիքն մեր պես՝ արժանապատիվ և լռելյայն շարունակեցինք զբաղվել մեր բուն առաքելությամբ: Հերթական և, ըստ իրենց, վերջնական ճնշումը մեզ եթերազրկելու այս ակտն էր, որն իրականացավ ՀՌՀ անդամների մի մասի ոչ պրոֆեսիոնալ վարքագծի պատճառով: Ահա և իշխանությունների վարած քաղաքականությունը կապված անկախ լրատվամիջոցների հետ: ՀՌՀ անդամներից մի քանիսն իրենց որոշմամբ ցույց տվեցին, որ իշխանությունները չեն հանդուրժում ազատ խոսք: Եվ թող չասեն, որ Հանձնաժողովը անկախ մարմին է և իրենք առաջնորդվել են խղճի մտոք:

Երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո լրատվամիջոցների հանդեպ բազմաթիվ ճնշումներ եղան։ Ինչպես հասարակությանը բաժանեցին սևերի ու սպիտակների, այնպես էլ լրատվամիջոցներին՝ յուրայինների և ոչ յուրայինների։ Իշխանական ներկայացուցիչները հարցազրույցներ ու մեկնաբանություններ են տալիս հիմնականում Հ1-ին ու Ազատությանը, իսկ իշխանության տեսակետները չկիսող լատվամիջոցներին վարկաբեկում են ամենատարբեր ձևերով, հաճախ՝ չարաշահելով պաշտոնական դիրքն ու դիմելով գռեհկությունների։ Ի՞նչ խնդիր ունեն իշխանությունները Հ2-ի հետ, ինչո՞վ այն նրանց դուր չի գալիս, ճնշելու փորձեր եղե՞լ են։

Սկսեմ հարցի վերջից և որպեսզի չկրկնվեմ, ասեմ հետևյալը: Ի դեմս ՀՌՀ-ի՝ գործող իշխանություններն այս քայլով ցույց են տալիս իրենց փոքրոգիությունը մարզաբնակ մեր հեռուստադիտողների հանդեպ: Իրենց այս քայլով նրանք վնասել կամ խախտել են մասնավորաբար մարզաբնակ մեր հեռուստադիտողների տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների միայն Հ1-ին և Ազատությանը հարցազրույց տալուն. դրա ամենաթարմ օրինակի ականատեսը եղել է մեր թղթակիցը օրերս ՀՌՀ-ում, իսկ ավելի կանկրետ Տիգրան Հակոբյանի ընդունարանում, որտեղ ակնկալելիս է եղել երկու կարճ հարցի պատասխան, բայց Հակոբյանը Ազատության նկարահանող խմբի հետ սենյակից դուրս է եկել և հրաժարվել է մեզ էլ տալ հարցազրույց, ի դեպ նույն թեմայով, ինչի մասին էր Ազատության տեսանյութը: Կասեք Տիգրան Հակոբյանը իշխանության ներկայացուցիչ չէ, ես էլ կասեմ հետևություններ արեք ինքներդ: Իսկ Ազատության լրագրողին, առիթից օգտվելով տեղեկացնեմ, որ մեր հեռուստաընկերության անունը ոչ թե Հանրային երկրորդ հեռուստաալիք է, այլ Հայկական երկրորդ հեռուստաալիք, և եթե փորձ աներ բազմակողմանիություն ապահովելու նպատակով մեր կարծիքն էլ լսեր և տեսանյութում զետեղեր, թերևս Հ2-ի ճիշտ անվանումն էլ կիմանար:

Ինչպե՞ս կգնահատեք Ձեր գործունեությունը վերջին մեկ տարվա ընթացքում։ Համաձա՞յն եք հնչող այն կարծիքների հետ, որ հեռուստաընկերությունն ավելի շատ լսարանին պահում է ֆիլմերով ու ֆուտբոլով։

Մեր հեռուստաընկերության գնահատականը լավագույնս տալիս է հեռուստադիտողը, ես չէ որ պետք է գնահատեմ այն: Հեռուստաընկերության գործունեությունը գնահատում են մասնագիտացված կառույցները, որոնց հետ տարբեր ձևաչափերով համագործակցում է հեռուստաընկերությունը: Օրինակ Երևանի Մամուլի ակումբի Էթիկայի կանոնագրի, որին միացած ենք դեռ 2010-ից որևէ խախտման մասին վարույթ չի քննվել: Հեռուստաընկերության գործունեությունը գնահատել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, որը գնահատել է մեր աշխատանքը համապետական ընտրությունների և հանրաքվեների լուսաբանման համար, որի միայն դրական գնահատականներին ենք արժանացել: Իսկ ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե լսարանին պահում ենք ֆիլմերով ու ֆուտբոլով, դա մեղմ ասած իրականության հետ որևէ աղերս չունի: Ասացեք խնդրեմ ֆուտբո՞լ է, թե՞ ֆիլմ բազմահազար հեռուստադիտողների կողմից սպասված «Չէին սպասում»-ը, «Մագավտո»-ն, Զառա Արամյանի «Համով զրույցն» ու «Գայանե Փայտյանի հետ զրույցը», կանանց կողմից շատ սիրված «Ի՞նչ եփել այսօր»-ն ու «Ի՞նչ է ուզում կին»-ը, ազգային, հոգևոր, մշակութային և համամարդկային արժեքներ քարոզող Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի «Հոգևոր անվտանգություն» ու «Կարճ կարևորի մասին» հեռուստաշարքերը, մշտապես բազմակարծություն և անաչառ լրատվություն ապահովող դասական լրատվական ծրագրի համարում ունեցող «Լրաբեր»-ն ու «Խոսքի իրավունք»-ը, «Մի մեդալի պատմություն»-ն ու «Պերսոնա»-ն: Ի դեպ, Հ2-ը միակ հեռուստաընկերությունն է, որը երբևէ տուրք չի տվել ցածրաճաշակ և ցածրորակ հեռուստասերիալներ և հաղորդումներ արտադրելու միջոցով էժան վարկանիշ ապահովելու մոլուցքին: Կարծում եմ այլ բան ասելու կարիք չկա: Պարզապես որոշ անձինք այդպես են ցանկանում տեսնել իրականությունը, որպեսզի կոծկվի հանգամանքը, որ այն ինչ արվել է Հ2-ի և նրա սեփականատիրոջ նկատմամբ միայն ու միայն քաղաքական որոշման հետևանքն են: 

«Մեդիա պաշտպան» 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan