Այսպես բանակ չեն պահում. բանակը դարձրել են բանող եզ, խփում են դեմըց, կողքից, հետևից
Դիտել նաև
«Դժբախտության պատճառը ոչ թե զենքի բացակայությունն է, այլ նրանք, ովքեր մեր Երկիրը դարձրել են անհույս ու անկարող». Սենոր Հասրաթյան
Դժբախտաբար իմ տեսած բանակից մնացել է Եռաբլուրը. Սենոր Հասրաթյան
Կգա այն օրը, երբ ուժայիններից կխոստովանեն՝ ում զոհաբերությամբ հնարավոր եղավ անցնել Հակարիի կամուրջը. Հասրաթյան
Անտեր Հայրենիքի վերջն անխնամ գերեզմաններն են... Սենոր Հասրաթյան
«Պատկերացրեք` գալիք սերունդը, քրքրելով պատմական արխիվները, դառնում է այս նկարի ականատեսը». Սենոր Հասրաթյան
Այսպես բանակ չեն պահում... Բանակը դարձրել են բանող եզ, խփում են դեմից, կողքից, հետևից... Մի խոսքով, ով որտեղից կարող է: Խփում են հատկապես նրանք, ովքեր բանակից հեռու են մղոններով, ովքեր բանակի մասին գիտեն ոչ թե ապրածով, այլ՝ լսածով: Գեներալին դարձրել են թալանչի, սպային՝ զինվոր սպանող, իսկ իրենց՝ երկիր պահող... Կդիմանա, արդյո՞ք, երկիրն առանց բանակ, թե կունենանք այն, որի մասին անընդհատ երազել, ինչ-որ պահի ունեցել, իսկ հետո... կորցրել ենք...
Հ.գ.- Երկրի ողնաշարը... բանակն է: Մենք կամ մոռացել ենք այդ մասին, կամ գիտակցաբար ջարդում ենք մեր ողնաշարը...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

