Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Նաև այս հաղթանակները «չներվեցին» Թեւանյանին Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. Երեմ Սարգսյան
17
Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ 50 միլիոնի վատնում. դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն 37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ» Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Չինաստանն առաջին անգամ մեկ ամսում ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա է արտահանել․ The Guardian Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Իրանում թիրախավորվել է Բենդեր-Խամիր-Բենդեր-Աբբաս մայրուղու գլխավոր կամուրջը Հիբրիդային Հայաստան․ բիզնեսի պետականացում, պետության ապազգայնացում Կառավարությունը 5 միլիարդի պարգևավճարներ կբաժանի Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) Շնորհակալ եմ բոլոր կանանցից` մայրերից, 300-ից ավել քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանցից, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին Առյուծը քաղաքական խաղերի զոհ դարձավ, իսկ գազանանոցի մուտքավճարը թանկացել է Միջազգային ատյաններում բոլորի համար չէ՛, որ միևնույն է. Ձյունիկ Աղաջանյան Հայաստանը պետք է օպերատիվ արձագանքի տարածաշրջանի իրադարձություններին. Գրիգոր Բալասանյան Երևանյան երթևեկությունը դարձել է ամենօրյա ժամանակի, նյարդերի և արտադրողականության կորուստ Նաև այս հաղթանակները «չներվեցին» Թեւանյանին Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. Երեմ Սարգսյան Իրենք չեն ասում՝ մենք քաղաքականությունից չենք հասկանում, մեզ մի խառնեք Մալվինյան կղզիների թեմաներին... «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ծառուկյանի անմեղությունը հիմնավորող բացառիկ փաստաթղթեր՝ նաև Իրանից (տեսանյութ) Արգենտինան կարող է տուգնվել ԱԱ ժամանակ մարզադաշտ Մալվինյան կղզիների մասին գրությամբ պաստառ բելերու համար Փաշինյանը կիրառում է «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը. Աշոտյան Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյան Առյուծի անկման փաստը կոծկել չի ստացվի. ի՞նչ են պատրաստվում անել` ըստ Քրիստինա Վարդանյանի ՌԴ ԱԳՆ. Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեզ համար կարևոր են Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն

Մինչեւ հակամարտության սկսելը Շուշի քաղաքում գերազանցապես բնակվել են ադրբեջանցիներ. իմքայլական. Տեսանյութ

Հայաստանի ներքաղաքական լարվածության որոշակի ֆոն ապահովելը բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերի վրա ազդում է նեգատիվ կերպով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարապետ Մխչյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինքը ե՞ւս կարծում է, որ ընդդիմության քայլերը խանգարում են գերիների վերադարձին, ինչպես նախօրեին նման տեսակետ հայտնեց վարչապետ Փաշինյանը։

«Նման զգայուն թեման, որը  հանդիսանում է բանակցային սեղանի վրա մեզ համար շատ կարեւոր անկյունաքարային հարց՝  ներքաղաքական շահարկումների թեմա դարձնելը չի  նպաստում Հայաստանի դիրքերի ամրությանը»,– ասաց նա։

Իշխող ուժի պատգամավորը վստահեցնում է՝ ռազմագերիների հարցը շարունակում է մնալ իշխանությունների օրակարգի գլխավոր հարցը։

«Կառավարությունը շատ ինտենսիվ աշխատում է այդ հարցին լուծում տալու համար»,- ասաց նա։

Նախօրեին վարչապետը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե  նախկինում երբեք այս ծավալով գերիների վերադարձ չի եղել։ Հրապարակումներ կան, որ  1994թ․-ի հրադադարից հետո, օրինակ՝ 1996-ին 109 գերի է վերադարձել հայրենիք։

«Չեմ բացառում, որ նման բան եղել է, այնպես որ զերծ կմնամ ինչ-որ մեկնաբանություն անելուց, հնարավոր է, որ 1996թ․-ին, այո, միանգամից 109 ռազմագերի է վերադարձել»,- ասաց Մխչյանը։

Նրա դիտարկմամբ՝ վարչապետի այդ հայտարարության համատեքստն այն  էր, որ  մինչեւ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ի պատերազմը գերիներ եւս ունեցել ենք Ադրբեջանում, բայց  այդ թեման երբեք ներքաղաքական շահարկման առիթ չի դարձել։

«Հասկանում եմ, որ այսօր, ցավոք, ադրբեջանական կողմում բավականին մեծ թվով գերու կարգավիճակով հայրենակիցներ ունենք, բայց այդ զգայուն հարցը քաղաքական շահարկումների առարկա  դարձնելը ճիշտ չէ եւ  չի նպաստում հայկական կողմին բանակցային սեղանին ամուր բանակցություններ իրականացնելուն»,– ասաց նա։

Վարչապետը ԱԺ ամբիոնից երեկ հարց բարձրաձայնեց, թե «ուզում եք ասել, որ մինչ հակամարտությունն ու ազատագրումը 90 տոկոս եւ ավելի բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն էր»։ Հարցին, թե իր այդ կարգավիճակով Շուշին հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական քաղաք էր, Կարապետ Մխչյանը պատասխանեց․

«Մինչեւ հակամարտության սկսելը թե՛ Հայաստանի Հանրապետությունը ներկայիս իր տարածքով, թե՛ Ադրբեջանի Հանրապետությունը ներկայիս իր տարածքով, թե՛ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն իր տարածքով հանդիսացել են Խորհրդային Միության մաս եւ Շուշի քաղաքում գերազանցապես բնակվել են ադրբեջանցիներ»։

Անդրադառնալով ընդդիմության՝ վարչապետի հրաժարականի պահանջին, եւ այդ քայլին Փաշինյանի չգնալուն, Կարապետ Մխչյանն ասաց, որ վարչապետը քաղաքական ուժերին հրավիրել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումների։ Եթե այդ հարցում կոնսենսուս չլինի, ապա այդ պարագայում ըստ Մխչյանի՝ չեն լինի նաեւ արտահերթ ընտրություններ։

Պատգամավորը կողմ է արտահերթ ընտրություններին, որովհետեւ  վերջին իրադարձություններից հետո ըստ նրա՝  դա Հայաստանին անհրաժեշտ է։ Նրա դիտարկմամբ՝ դա վիրահատական գործողություն կլինի, որից պետությունը դուրս կգա առողջացած եւ ուժեղացած։ Ընտրություններ լինելու դեպքում պատգամավորը  իշխանության հնարավորությունները բարձր է գնահատում՝ ենթադրելով, խորհրդարանում  մեծամասնություն կապահովեն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>