Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ինչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին

Նիկոլ Փաշինյանի վարքագծի ու հայտարարությունների պահով ամեն ինչ վաղուց էր պարզ։ Իր երեկվա խոսքն ԱԺ–ում ամբողջությամբ տեղավորվում էր «Թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը» տխրահռչակ ու թուրքամետ կարգախոսի մեջ։ Նոր բան չկար։

Հարցերի հարցն այլ հարթության մեջ է։

Հայաստանում քաղաքական զարգացումների 3 տարբերակ կա՝

–հայկական,

–ռուսական,

–թուրքական։

Սկսեմ վերջից։

Թուրքական ծրագրերի համաձայն՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ ու ավարտին հասցնում Հայաստանի կապիտուլյացիան, կա՛մ նրա ղեկավարությամբ տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ հետագա բոլոր տիպի ենթասցենարներով կրկին հանգեցնելով Հայաստանի վերջնական կապիտուլյացիային։
Նիկոլը դեռ վարչապետ է ու առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այսինքն՝ Հայաստանում այս պահի դրությամբ թուրքական սցենարն է աշխատում։

Քաղաքական զարգացումների ռուսական տարբերակի դեպքում Նիկոլ Փաշինյանին ու միայն իր ընտանիքին տրվում են անձնական անվտանգության պուտինյան երաշխիքներ, նա հեռանում է աթոռից (չի բացառվում՝ նաև Հայաստանից)՝ «Իմ քայլի», ԲՀԿ–ի ու միգուցե նաև ԼՀԿ–ի պատգամավորների միջոցով վարչապետի պաշտոնը հանձնելով Կրեմլի համար ցանկալի թեկնածուի։

Ռուսականը դրականորեն տարբերվում է թուրքական սցենարից, բայց այս դեպքում Հայաստանն իր կարգավիճակով գրեթե չի տարբերվելու Արցախի կարգավիճակից։ Բայց դրա համար չպետք է ռուսներին մեղադրենք։ Քանզի եթե փոփոխությունը ներսից չեն արվում (ներսի տարբերակին, ի դեպ, Կրեմլը երկոու ձեռքով կողմ է), ապա ռուսները, իրենց շահերից ելնելով, ստիպված են լինելու միջամտել, որպեսզի Հայաստանը չանցնի թուրքերին, այլ մնա իրենց ազդեցության տակ, որպեսզի Գյումրիի ռազմաբազան չտեղահանվի ու հարավային Կովկասը ձեռքներից չգնա։

Ռուսական ուղղակի միջամտությունը մեր ներքաղաքական կյանքին կնմանվի Արցախում իրենց միջամտությանը․ հենց տեսան, որ Նիկոլը դեմ չէ Ստեփանակերտը թուրքերին հանձնելուն, անմիջապես միջամտեցին, որպեսզի իրենց շահերը պաշտպանեն։ Շահեր, որոնք համընկան մեր շահերի հետ։ Բայց արձանագրենք, որ Արցախը դե ֆակտո արդեն ռուսական տարածք է դարձել։ Ու եթե նկատել եք, Նիկոլն Արցախի անունը չի տալիս, իսկ եթե տալիս է, ապա ստիպված ու զզվանքով։ Իրեն մնար, ամբողջը կհանձներ, կպրծներ։
Դրակա՞ն է արդյոք ռուս խաղաղապահների մուտքն Արցախ։ Միանշանակ՝ այո՛, որովհետև մյուս տարբերակն ադրբեջանական դրոշի ծածանումն էր Ստեփանակերտում։

ՀՀ–ն շարունակո՞ւմ է լինել Արցախի անվտանգության երաշխավոր։ Ո՛չ։ Արցախն արդեն ռուս–ադրբեջանական վեճի առարկա է, այլ ոչ թե հայ–ադրբեջանական։ Սա՛ է խնդիրը։
Նոյեմբերի 9–ին արձանագրվածը մեզ համար չարյաց փոքրագույն տարբերակն է այն բանի համեմատ, որ կարող էր լինել Նիկոլի «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո, այն է՝ Արցախի ամբողջական հայաթափում և հանձնում։ Հիմա գոնե մի բան մնացել է, բայց միևնույն է նոյեմբերի 9–ի Արցախը, մեղմ ասած, տարբերվում է 2020–ի սեպտեմբերի 27–ից առաջ եղած Արցախից։ Այն ժամանակ պետականություն կար Արցախում։ Հիմա չկա։
Վերադառնանք ներքաղաքականին։
Քաղաքական փոփոխությունների ամենացանկալի տարբերակը, բնականաբար, հայկականն է։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ներսի ուժերով։ Առայժմ դա չի հաջողվում (պատճառներն այլ խոսակցության թեմա են)։

Հատուկ ընդգծեմ, որ հայկական տարբերակի կյանքի կոչման պատուհանը փակվելու վրա է։ Ժամանակը սուղ է։ Եթե այդ ժամանակը չօգտագործվի, ապա հետո բոլորն են պատասխանատու ու մեղավոր լինելու դրա համար, ոչ միայն Նիկոլը։ Նիկոլին ի՞նչ․ նա չի էլ թաքցնում, որ իր համար զրո ողբերգություն է տեղի ունեցել և իրեն միայն իր կաշին ու փողերը փրկելն է հետաքրքրում։

Պետք է ամեն ինչ անել հայաստանյան տարբերակով Նիկոլին հեռացնելու համար։ Միայն այդ դեպքում է հնարավոր՝

–Հայաստանի սուբյեկտայնության մակարդակի վերականգնում,

–հայ–ռուսական հարաբերությունների նոր, արդյունավետ ու բարձր որակի ապահովում,

–բարեկամ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու կարողության ձեռք բերում,

–աշխարհում արժանապատիվ ձևով ներկայանալու քարտ–բլանշի ստացում,

–անվտանգության համակարգի ու բանակի վերականգնում,

–թուրքի «ջիփիէս»–ով չհանձնվող և զարգացող երկրի կառուցում։

Ընտրությունն առայժմ հայ ժողովրդի ձեռքում է։ Հետո ստիպված ենք լինելու նայել ռուսի ու թուրքի կողմը՝ մեղադրելով սրան կամ նրան, թե բա մեզ ծախեցին։ Ոչ մի ազգի ու պետության հնարավոր չէ ծախել, եթե տվյալ ազգն ու պետությունն ինքն իրենից չի հրաժարվում։
 
 Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>