Կարսի զորավարժությունները միտված են հնարավոր երկրորդ Սարիղամիշին նախապատրաստվելուն. իրանագետ
Դիտել նաև
Արժանապատիվ Հայաստանն ունի երկու թշնամի՝ Բաքվի բարբարոսական վարչախումբը և հուսալքությունը․ իրանագետ
Բաքվի բռնապետի խոստումներին ու ստորագրություններին չպետք է հավատալ. Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
Իրանցի վարորդների ձերբակալումը բացատրություն չունի, այդ վարքագիծը չի կարող դրական մեկնաբանվել. Իրանի ԱԳ նախարար
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Փետրվարին Կարսի նահանգում նախատեսված թուրք-ադրբեջանական ձմեռային զորավարժությունները, կարծում եմ՝ միտված են նաև, պատկերավոր ասած, հնարավոր երկրորդ Սարիղամիշին նախապատրաստվելուն։
Հիշո՞ւմ եք՝ Էրդողանը Բաքվի տխրահռչակ զորահանդեսին հիշեց մարդասպան Էնվերին՝ նույն այն ցեղասպանին, որի գլխավորած օսմանյան 3-րդ բանակը 1914-15թթ․ ձմեռային մարտերում Կարսի մոտակայքում գտնվող Սարիղամիշում գլխովին ջախջախվեց ռուսական ուժերի կողմից՝ ոչ միայն չկարողանալով մտնել Այսրկովկաս, այլ նաև ռուսական զորքի առջև բանալով Արևմտյան Հայաստանի դռները»։