«Վարչապետը մանիպուլյացիաներ իրականացնելու գործում իրեն հավասարը չունի». Իվետա Տոնոյան
Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով երեկ տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմության որևէ հարցադրման կոնկրետ պատասան չի տրվել: «Ես իհարկե շատ լավ հասկանում եմ, որ վարչապետը մանիպուլյացիաներ իրականացնելու գործում իրեն հավասարը չունի, և երեկ մենք ևս անգամ ականատես եղանք այդ գործելաոճին»,- ասաց Տոնոյանը:
Նրա խոսքով՝ վարչապետն այդպես էլ չի պատասխանել՝ «Արցախը Հայաստան է և վե՞րջ», թե՞ «Արցախը Հայաստան է, թե՞ վերջ»:
Zham.am