Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Գործակալների ժամանակը․ Ադրբեջանի հաղթանակն արձանագրվել է ոչ միայն, կամ ոչ այնքան ռազմի դաշտում, որքան պատերազմին նախորդած, ուղեկցող ու հաջորդող շրջաններում գործակալների գործունեությամբ

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում փոթորիկ է առաջացել պաշտոնյաների՝ այս կամ այն երկրի գործակալ լինելու թեմայի շուրջ։ Դիսկուրսը կենտրոնացել է առանձին վերցրած պաշտոնյայի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շուրջ, ում՝ Թուրքիայի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկությունը, ըստ էության, առայժմ չի հերքվել, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) գործակալ լինելու վերաբերյալ տեղեկությունն էլ հերքվել է այնպես, որ ավելի շատ հաստատել է լուրի իսկությունը։ Թեմայի շուրջ քննարկումները խոշոր հաշվով հանգում են նրան, որ, եթե Հայաստանի հատուկ ծառայությունների գործակալ լինելը թեկուզ վերապահումներով կարելի է ընդունելի համարել, ապա Թուրքիայի գործակալ լինելու պարագան աններելի է։ Այս քննարկումներն օգտակար են անգամ այն պարագայում, որ կարող են օբյեկտիվորեն վնասել պետությանը, պետական ինստիտուցիային ընդհանրապես։

Ինչպես մեր տարածաշրջանի բոլոր երկրներում՝ ընդհանրապես, այնպես էլ Հայաստանում՝ մասնավորապես ու հատկապես, գործել ու գործում են մեծ թվով երկրների հատուկ ծառայություններ՝ սկսած Ռուսաստանից ու Թուրքիայից, վերջացրած Ադրբեջանով, Իրանով, Մեծ Բրիտանիայով ու ԱՄՆ-ով։ Եվ եթե սովորական ժամանակներում տարբեր երկրների գործակալական ցանցերն աշխատում են հարաբերականորեն «սովորական ռեժիմում», ապա այնպիսի ֆորսմաժորների դեպքում, ինչպիսին պատերազմն է, նրանց գործունեությունն ավելի առարկայական ու տեսանելի է դառնում։

Մենք ապրում ենք շպիոնների ժամանակներում, և պետք է պատրաստ լինել նորանոր բացահայտումների։

Բայց վերանալով կոնկրետ պաշտոնյայի անձի շուրջ գործակալական իրական կամ առասպելական պատմություններից, կարևոր է հասկանալ, թե վերը նշված ու չնշված երկրներից հատկապես ո՞ր մեկի հատուկ ծառայություններն են հաջողություն արձանագրել Հայաստանում ու Հայաստանի շուրջ պայքարում։ Ակնհայտ է, որ առաջին տեղում թուրքական ու ադրբեջանական հատուկ ծառայություններն են, որոնք մեծ հավանականությամբ Հայաստանում հանդես են գալիս մեկ միասնական տրամաբանությամբ ու, հավանական է, հենց թուրքական կառույցի վերահսկողությամբ։

Ակնհայտ է, որ արցախյան վերջին պատերազմը՝ ոչ միայն այդ 44 օրերին, այլ նաև դրան հաջորդող շրջանում, նաև թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատանքի արդյունքն է։ Ադրբեջանի հաղթանակն արձանագրվել է ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան ռազմի դաշտում, որքան ռազմական գործողություններին նախորդած, ուղեկցող ու հաջորդող շրջանների գործունեությամբ՝ արդեն սեփական գործակալական ցանցի միջոցով։ Իրերն ու իրադարձություններն այս լույսի ներքո դիտարկելիս՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները՝ կամ գործակալական պարտավորությունների հանգույն, կամ այլ պատճառներով, արել և անում են գործողություններ, որոնք վերջնարդյունքում բխում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից։ Պատմությունը և մասնագիտական քննությունները երբևէ կպարզեն՝ այդ գործողությունների ո՞ր մասն է ուղիղ գործակալական ցանցի աշխատանքի արդյունք, ո՞ր մասը՝ վերջինիս ածանցյալ ազդեցության հետևանք։

Իսկ մինչ այդ հայ հասարակությունը ստիպված է լինելու ապրել առնվազն կասկածով, որ սեփական իշխանության շարքերում, հնարավոր է՝ կան թշնամական երկրին ծառայող գործակալներ։ Քննարկման այլ հարց է, որ հնարավոր է՝ հայ հասարակությունը կամ դրա ինչ-որ մասը ոչ միայն խնդիր չի տեսնում այդ կասկածի մեջ, այլ հաշտ է դրա հետ այնպես ու այնքան, ինչպես, օրինակ, թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունները՝ Հայաստանում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>