Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-ամյակը
Դիտել նաև
Վերաքննիչը վերացրեց Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը
Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար․ Փաստաբանների պալատը՝ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման մասին
Հենրիխ Մխիթարյանը՝ իր չեղարկված գոլի մասին
Հենրիխ Մխիթարյանը գուցե կարիերան ավարտի այս մրցաշրջանի վերջում
Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է. Մելիքբեկյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-ամյակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է երևանի «Փյունիկ»-ում և հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» ակումբներում: Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալ»-ին, սակայն այս պահին նա վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում:
Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 10 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում:

