Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Ամեն ինչ ու ամենքին ասֆալտին փռելու մոլուցքով տարվածը իրականում ասֆալտին է փռել պետությունը

«168 ժամը» գրում է.  «Երրորդ օրն է՝ Երևանում տեղացած առատ ձյան պատճառով մայրաքաղաքում կյանքը գրեթե կաթվածահար է եղել, ամեն օր տեղի են ունենում հարյուրավոր ավտովթարներ, փողոցներն ու մայթերը պատված են սառույցով, անգամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն կարողանում կատարել իրենց քայլն ու ժամանակին հասնել աշխատանքի։ Երևանում տեղացած ձյան հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանը գրեթե ոչինչ չի արել։ Այսինքն՝ Երևանում իշխանություն՝ որպես այդպիսին, ուղղակի գոյություն չունի։ Եվ խնդիրը ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան՝ Երևանի քաղաքապետի անեկդոտիկ կերպարն է, խնդիրն իրականում շատ ավելի խորն է, պարզապես մայրաքաղաքում արձանագրված տեղումների պատճառով ավելի արտահայտիչ է դարձել։

Իրականությունն այն է, որ Հայաստանում պետություն՝ որպես ինստիտուցիա, այլևս գոյություն չունի։ Այն գոյություն չուներ նաև անցած երկուսուկես տարիներին, պարզապես նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայից հետո պետության վախճանն արձանագրվել է նաև դե ֆակտո։ Երևանում ձյունից չմաքրվող փողոցը նույն երևույթի արտահայտությունն է՝ ինչ Շուռնուխում ադրբեջանական զինվորներին դեմ հանդիման համայնքապետին թողնելու իրողությունը կամ զոհվածների ու անհետ կորածների մարմինների որոնողական աշխատանքներում հարազատների ընդգրկումը։ Նշված և չնշված բազմաթիվ օրինակները նույն երևույթի՝ պետության չգոյության արտահայտություններ են։

Անցած երկուսուկես տարիներին որևէ առարկայական հաջողություն չարձանագրած Նիկոլ Փաշինյանը կատարելության է հասել պետությունը ոչնչացնելու հարցում։ Ամեն ինչ ու ամենքին ասֆալտին փռելու մոլուցքով տարված այս մարդը, գիտակցաբար կամ ոչ, իրականում ասֆալտին է փռել պետությունը՝ բառի և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով։

Դա չի արվել մեկ օրում և մեկ գործողությամբ, պետությունը քանդելու գործընթացը կրել է հետևողական ու մեթոդական բնույթ և ընդգրկել է նաև այնպիսի քայլեր, ինչպես, օրինակ՝ նույն Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետ կարգելը։

Ահա այդպիսի հակաբնական ու հակաբանական քայլերով պետությունն աստիճանաբար փռվեց այն ասֆալտին, որը, ճակատագրի հեգնանքով, իսկ գուցե՝ արդարաբար, այսօր չի մաքրում Հայկ Մարությանը։ Իրականում մայրաքաղաքի փողոցները սառույցից մաքրելու համար ու դրանից առաջ անհրաժեշտ է «ասֆալտից պոկել» պետությունն ու այն ազատագրել ասֆալտարարի հոգեբանությամբ ղեկավարներից։ Սառույցն այսօր կամ մեկ ամիս անց հալվելու է, իսկ այդ նույն ասֆալտին հավասարեցված պետությունը փոշիանալու է նույն իշխանության փռած քարոզչական ասֆալտի քայքայման հետ։ Պետության փոշիացման տեմպը, ի դեպ, արդեն կախված է ոչ թե ասֆալտի, այլ հասարակության որակից՝ պետությանը վերածնվելու շանս տալու կամ պետության վրայով վերջնականորեն քայլելու երկընտրանքում կատարելիք ընտրությունից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>