Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
12
Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել

Ոչ թե պետք էր իրենց հրավիրել, այլ սոցիալական աշխատողը կարող էր ինքը գնալ և տեղում կարիքներին ծանոթանալ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ եւ առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, նախարարի առաջին տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը, նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը եւ Ռուբեն Սարգսյանը, Սոցիալական ապահովության ծառայության պետ Անի Ամիրշադյանը, գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետ Փաշինյանը, դիմելով ԱՍՀՆ գործընկերներին, նշել է. «Մենք, ըստ էության, արձանագրել ենք, որ պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, եւ այսպիսի քննարկումներով նաեւ կփորձենք գործնականում իրագործել այդ ռեսթարթը: Ի՞նչ է դա նշանակում գործնականում՝ որ մենք պետք է վերանայենք այն նախագիծը, որ իրականացնում ենք Հայաստանում եւ պատասխանենք շատ պարզ հարցի, թե որքանով են կենսունակ եւ ակտուալ այն ծրագրերը, այն նախագիծը, որ մենք ունեցել ենք պատերազմից առաջ, եւ պատերազմից հետո այդ նախագիծն ընդհանուր առմամբ եւ ըստ ճյուղերի ինչպիսի փոփոխություն պետք է կրի:

Հայեցակարգային առումով երկրում վարվող, մեր որդեգրած սոցիալական քաղաքականությունը, կարծում եմ, վերանայման անհրաժեշտություն չունի: Որովհետեւ ընդհանրապես ո՞րն է սոցիալական քաղաքականության այն փոփոխությունը հայեցակարգային մակարդակում, որը մենք իրականացնում ենք 2018 թվականից հետո՝ մենք փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականությամբ: Այսինքն՝ սոցիալական քաղաքականության մեջ կարծես թե կար եւ շարունակում է լինել այնպիսի միտում, որ շատ դեպքերում տպավորություն է, թե սոցիալական քաղաքականությունը վարվում է, որպեսզի մարդուն օգնենք, որ ինքը համակերպվի իր սոցիալական որոշակի իրադրության՝ հաշմանդամության, աղքատության, աշխատանքի շուկայում անմրցունակության հետ:

Բայց մեր հայեցակարգային պատկերացումն այն է, որ մենք պետք է մարդուն օգնենք, որ ինքը հաղթահարի այդ իրավիճակը: Եվ կոնկրետ հիմա՝ հետպատերազմական շրջանում, երբ քննարկել ենք պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ստացած մեր զինվորների աջակցության թեման, առաջին կետում հետեւյալն է, որ բացի անհրաժեշտ հաշմանդամության կարգ, պրոթեզավորում եւ այլն անհրաժեշտության դեպքում կազմակերպելուց, նույնքան կամ նույնիսկ ավելի շատ կարեւոր է մեր զինվորների կրթության եւ մասնագիտական հետագա վերապատրաստման հարցը: Որովհետեւ եթե մենք ուղղակի հաշմանդամության կարգ տանք, որոշակի սոցիալական աջակցություն առաջարկենք մարդկանց, անհրաժեշտ դեպքում պրոթեզավորում իրականացնենք, դրանով ընդամենը նրանց կաջակցենք, որպեսզի իրենք համակերպվեն իրենց այդ իրավիճակի հետ: Բայց մեզ հարկավոր է գործել այնպես, որ նրանք հաղթահարեն այդ իրավիճակը:

Նախկինում էլ մենք այդ ծրագրերն ունեցել ենք աղքատության հաղթահարման, աշխատաշուկայում մրցունակությունը բարձրացնելու առումով: Եվ, իհարկե, այս հայեցակարգը, կարծում եմ, որ հիմա նույնքան, եթե ոչ ավելի ակտուալ է: Այլ խնդիր է, որ մենք գործնականում պետք է արդեն կարողանանք որոշել, թե ինչպես ենք այս հայեցակարգային նպատակներն իրագործում իրական կյանքում: Այսօր մենք կքննարկենք նախարարության ընթացիկ աշխատանքները. նախ փորձենք հասկանալ, թե հետպատերազմական շրջանի բարդություններն ինչպես եւ ինչքանով ենք կարողանում հաղթահարել, ինչ նոր մարտահրավերներ են առաջացել եւ ինչ անել, օրինակ՝ մեր աշխատանքի որակն էականորեն բարձրացնելու համար:

Երբեմն շատ պարզ բաներ են տեղի ունենում, որ, այսպես ասած, հոսքագծային տրամաբանությամբ անընդհատ շարունակվում են: Նախարարի հետ մենք այդ թեման քննարկել ենք: Օրինակ, երբ պատերազմից հետո հայտարարություն է հրապարակվում, որ ենթադրենք հաշմանդամության կարգի ակնկալիք կամ այդպիսի իրավիճակում գտնվող մարդիկ թող այցելեն այս կամ այն տեղ: Մինչդեռ շատ պարզ բան է, եւ դա արագ արվեց, որ, կարելի է, հաշվի առնելով առանձնահատկությունները, ոչ թե իրենց հրավիրել, այլ սոցիալական աշխատողը կարող է ինքը գնալ եւ տեղում կարիքներին ծանոթանալ, ինչն ավելի արդյունավետ կլինի, ավելի որակյալ եւ քաղաքացու համար ավելի արժանապատիվ: Նկատի ունեմ, որ կան այսպիսի նրբություններ, որոնք երբեմն նույնիսկ չեն նկատվում, բայց շատ կարեւոր նշանակություն ունեն ծառայությունների մատուցման որակի առումով: Այսօր մենք կքննարկենք նաեւ այդ տրամաբանությունը, թե ինչ կարող ենք անել, որպեսզի մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության եւ աջակցության ոլորտում լինեն մաքսիմալ արժանապատիվ, մաքսիմալ որակյալ եւ մաքսիմալ արդյունավետ»:

Վարչապետը խոսքը փոխանցել է ԱՍՀ նախարար Մեսրոպ Առաքելյանին, ով ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող միջոցառումները: Նա նշել է, որ պատերազմական գործողությունները որոշակիորեն փոխել են սոցիալական ոլորտի առաջնահերթությունները, եւ դրանցով պայմանավորված՝ նախեւառաջ շարունակական իրականացվում են թիրախային խմբերին օժանդակության ծրագրեր: Նախարարն անդրադարձել է, մասնավորապես, պատերազմի հետեւանքների մեղմացման նպատակով արցախահայությանը տրամադրվող աջակցության արդեն հաստատված եւ նախատեսվող նոր միջոցառումներին։ Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ներկա դրությամբ Արցախին տրամադրվել է 15 մլրդ դրամից ավելի դրամական աջակցություն, ավարտված է արդեն 5 ծրագրի իրականացումը՝ ավելի քան 3 մլրդ դրամի չափով: Աջակցությունը միտված է Արցախում բնականոն կյանքի համար անհրաժեշտ պայմանների վերականգնմանը, սոցիալական խնդիրների լուծմանը: Արցախցիների վերադարձի, կյանքն Արցախում կազմակերպելու դինամիկան, ըստ նախարարի, խոսում է միջոցառումների դրական ընթացքի մասին:

Վարչապետը հետաքրքրվել է առկա խնդիրներից, ինչին ի պատասխան նախարարը պարզաբանել է, որ որոշ ծրագրերի մասով դժվարություններ կան՝ տեղեկատվական բազաների ճշգրտման եւ շահառուների նույնականացման հետ կապված: Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակական բնույթ է կրում:

Վարչապետ Փաշինյանին զեկուցվել է պատերազմի հետեւանքով վիրավորում ստացած անձանց համար ձեռնարկվող միջոցառումների մասին: Մ. Առաքելյանը տեղեկացրել է, որ պարզեցվել են վիրավորներին աջակցող միջոցների տրամադրման ընթացակարգը եւ զինվորներին հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացը: Առաջիկայում նախատեսվում է պրոթեզավորման հատուկ ընթացակարգի ներդրում, ինչպես նաեւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ինտեգրման միջոցառումների իրականացում: Քննարկվել են այս ուղղությամբ անելիքները:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետությունը հոգալու է պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողներին այդ ծառայության մատուցման ծախսերը՝ նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, եւ գործընթացը գտնվելու է պատկան մարմինների ուշադրության ներքո:

ԱՍՀ նախարարն անդրադարձել է նաեւ ոլորտային բարեփոխումներին՝ ներկայացնելով հաշմանդամության, ընտանիքի եւ երեխաների, աշխատանքի եւ զբաղվածության ոլորտներում, տեղեկատվական համակարգերի զարգացման ուղղությամբ աշխատանքները: Նշվել է, որ մշակվում են օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, որոնք կնպաստեն նշված ոլորտներում սոցիալական քաղաքականության հասցեականության ու արդյունավետության բարձրացմանը: Զեկուցվել է նաեւ ինտեգրված սոցիալական ծառայությունների բարեփոխման ընթացքի մասին, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել գործառութային եւ հաստիքային կառուցվածքի բարելավում: Այն հնարավորություն կտա սոցիալական ծառայությունները քաղաքացիներին մատուցել «մեկ պատուհանի» սկզբունքով։ Ակնկալվում է հանրապետության տարածքում ձեւավորել 4 տասնյակից ավելի նման գրասենյակներ:

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>