Ջաբրայիլում հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն.այսօր որոնումներ չեն իրականացվի
Հունվարի 19-ի որոնողական աշխատանքների արդյունքում;
Մեխակավանից հայտնաբերվել է 1 զիծառայողի աճյուն: Մարմինն անճանաչելի էր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Որոնողական աշխատանքներն իրականացվել են Հադրութ, Վարանդա (Ֆիզուլի), Մեխակավան (Ջաբրայիլ), Կովսական (Զանգելան) ուղղություններով:
Հունվարի 20-ին որոնողական աշխատանքներ չեն իրականացվի եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Պատերազմի ավարտից մինչ օրս կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1247 աճյուն: