Ես այս պահին Արցախում եմ, իսկ Վազգեն Մանուկյանը՝ Երևանում. Իշխան Սաղաթելյան
Դիտել նաև
Վերաքննիչ դատարանը մերժեց Վազգեն Մանուկյանի գործով պաշտպանների ներկայացրած բողոքը
Ցավոք, այս հարցը դարձել է նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք․ Գեղամ Մանուկյան
«Ճիշտ խաչբառ»․ Վազգեն Սաղաթելյան
«9 քաղաքացի է ձերբակալվել․ նրանց միակ «մեղքը» իշխանություններին դեմ արտահայտվելն է»․ Գեղամ Մանուկյան
Վազգեն Մանուկյանի պաշտպաններն ակնկալում են նոր դատական ակտ
Ես այս պահին Արցախում եմ, իսկ Վազգեն Մանուկյանը՝ Երևանում։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք շարժման ներկայացուցիչները և նրա առաջնորդ Վազգեն Մանուկյանը այցելել են Սյունիքի մարզ։
Հիշեցնենք, որ մամուլում այսօր լուրեր տարածվեցին, թե Հայրենիքի փրկության շարժումն այսօր հանդիպումներ է նախաձեռնել Սյունիքի մարզում, և մի խումբ քաղաքացիներ իբրև թե փակել են ճանապարհը։
«Ես այս պահին Արցախում եմ, իսկ Վազգեն Մանուկյանը՝ Երևանում: Հայրենիքի փրկության շարժումն այսօր Սյունիքի մարզ պլանավորած այց չի ունեցել, հետևաբար՝ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»,– պարզաբանել է Իշխան Սաղաթելյանը։