Հայաստանում քաղաքական ճգնաժամի ժամանակ իշխանությունը փորձում է հնարավորինս թույլ չտալ քննարկումներ. Մարուքյան
Դիտել նաև
Էդմոն Մարուքյանի «կլասիկ» թռիչքը
Մարուքյանը Փաշինյանից նորից հրաժարվեց
Էդմոն Մարուքյանի կինը նշանակվել է նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն
Էդմոն Մարուքյանի ծառայություններն ու փոխհատուցումը. առանձնատներ «Վահագնի» թաղամասում, անշարժ գույքի տեսքով նվերներ
Էդմոն Մարուքյանի գրառումից հետո այն, ինչ կատարվում է սոցմեդիայում, 18+ է ․ Գեղամ Մանուկյան. Տեսանյութ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Քաղաքակիրթ աշխարհում քաղաքական ճգնաժամերի ժամանակ իշխանությունը գնում է զիջումների, քննարկումների, լսում կարծիքներ, առաջարկներ ու փնտրում ելքեր։
Հայաստանում քաղաքական ճգնաժամի ժամանակ իշխանությունը փորձում է հնարավորինս թույլ չտալ քննարկումներ, խլում ընդդիմությանն իր քվոտայով հասանելիք Աժ մշտական հանձնաժողովի պաշտոնը, հայտարարում, որ երկրի լրջագույն խնդիրը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունն է։
Այս պայմաններում, որքան էլ մեծ լինի մեր ցանկությունը նպաստելու քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, դա ուղղակի ահնարին է դառնում իշխող մեծամասնության ստեղծած մթնոլորտում»։