Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Ազգ-բանակի հեռանկարը

Պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Վիգեն Սարգսյանն առաջ քաշեց ազգ- բանակի կոնցեպցիան։ Եթե հանում ենք պաշտոնական քծնողներին՝ իրենց դատարկախոսությամբ, ապա տակը մնում է հետաքրքիր, բայց առայժմ չդետալայնացված գաղափար։ Ակնհայտ է, որ բանակի եւ անվտանգության ողջ համակարգի ռեֆորմացիան պետության առաջ կանգնած սուր խնդիրներից մեկն է։

Մեծ հաշվով, ազգ-բանակն ունի երկու հեռանկար.

ա. վերածվել հերթական PR ծրագրերից մեկին,

բ. դառնալ խորքային բարեփոխումների կոնցեպցիա։

Ազգ-բանակ գաղափարի հաջողության համար առաջին հերթին անհրաժեշտ է լավ մենեջմենթ, լավ ծրագիր եւ երկրորդ՝ հասարակության մասնակցություն։ Եթե հասարակությունը չդառնա այս գաղափարի սեփականատերը, ապա այն ոչ մի հաջողություն չի ունենա։ Այն կմնա ազգ-ՀՀԿ մակարդակին, ինչն ակնհայտորեն Վիգեն Սարգսյանի պլանների մեջ չի մտնում։
Ազգ-բանակ 2017 միջոցառմանը նախարարը առաջ քաշեց երկու նոր ծրագիր։ Դրանք հետաքրքիր են, դրանք ունեն քննարկման կարիք, դրանք ունեն փորձագիտական վերլուծության անհրաժեշտություն եւ դրանք, անկասկած, ունեն ավելի կատարելագործվելու հնարավորություն։

Մյուս կողմից, շատ դժվար է հանրությանը համոզել, որ Մանվել Գրիգորյանի կամ Հայկազ Բաղմանյանի մասնակցությամբ հնարավոր է որեւէ առաջադիմական ռեֆորմ։
Գործին անիմաստ ջրիկություն է տալիս նաեւ փոքրիկ երկրապահուհիների եւ այլ զուռնադհոլավորների առկայությունը։ Լուրջ խնդիրները, կարծում ենք, անհրաժեշտ է քննարկել լուրջ մթնոլորտում։

Ի դեպ, հրավիրվածների մեջ չկային իշխանության տիրույթից դուրս գտնվող, բայց շահագրգիռ ու կոնստրուկտիվ շրջանակները։
Փոխարենը առաջին շարքերում էին պաշտոնական քծնողները, միատիպ ներկած չոլկաներով դպրոցների տնօրենները, իրենց վարքով եւ կենսակերպով բանակը հասարակությունից հեռացրած գեներալները։

Հիմա ամենակարեւոր հարցը հետեւյալն է. հասարակության ո՞ր շերտը կդառնա գաղափարի կրողը եւ գաղափարի քարոզիչը։ Եթե այս գործը մնաց հհկ-ական տնօրեններին, ապա այն դատարկ հայրենասիրական երեկույթներից այն կողմ չի անցնելու։ Դասասենյակներին պատերին կկախվեն Վիգեն Սարգսյանի նկարները եւ աշակերտներին կհանձնարարվի արտասանել վերջինս կենսագրությունը։ Հուսանք՝ սա չէ այն ցանկալի հանգրվանը, որին ձգտում է նախարարը։


Վահրամ Գեւորգյան

Աղբյուր՝ «Top-News.am»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>