ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինծառայող է մահացել
Այսօր Հայաստանի զինված ուժերում պայմանագրային զինծառայող է մահացել։
Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ դեպքը սահմանին չի եղել։
Ըստ Հովհաննիսյանի, դեպքի մանրամասներն առաջիկայում քննչական ծառայությունը կհրապարակի։

