Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Թվերի արհեստական խառնաշփոթը և զգացմունքների շահարկումը նպատակ ունեն փրկել մեղավորների կաշին, դրա համար Նիկոլը պատրաստ է ամեն գնով թաքցնել զոհերի թիվը ու խաբել հերոսների հարազատներին

Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում գրել է։

Պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ Այսօր, ինչպես եւ հարյուր տարի առաջ, մենք փորձում ենք պարզել ճշմարտությունը, հասանելիություն ստանալ իրական տվյալներին եւ թվերին:

Ցեղասպանությանը հաջորդած դարի ընթացքում մենք փորձել ենք հասկանալ, թե իրականում որքան հայ է սպանվել, մորթվել, խեղվել, բռնաբարվել։ Թուրքերը, թաքցնելով ցեղասպանության զոհերի թվի մասին ճշմարտությունը, ամեն կերպ խուսափում են պատասխանից, հղում են կատարում պետական գաղտնիքին, կամ լկտիաբար ստում են։

Երեսուն տարի առաջ, արդեն մեր օրերում, Ադրբեջանի իշխանությունները ծրագրել և իրականացրել են Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի հայերի զանգվածային սպանություններ: Այդ ողբերգական իրադարձությունների առաջին իսկ ժամերից մինչ օրս ադրբեջանական դահիճները դիմում են ստերի ու կեղծիքների միայն մի նպատակով՝ քողարկել իրական տվյալներն ու թվերը, թաքցնել հանցագործության մասշտաբները։ Եվ հայերի միայն մի փոքր մասն է պայքարում թշնամիների՝ ադրբեջանա-թուրքական լոբբիի և նրանց հանցակիցների շահարկումների, կեղծիքների դեմ և հանուն պատմական ճշմարտության, հանուն թվերի հստակեցման և հանուն ճշմարտության իրավունքի։

Ես երբեք չեմ ենթադրել, որ հայերը երբևէ ստիպված են լինելու պայքարել այդ սարսափելի թվերի հասանելիության համար սեփական պետության, համաժողովրդականորեն ընտրված իշխանության դեմ։ Սակայն դա տեղի ունեցավ։

Այսօր՝ 21-րդ դարում, մենք ստիպված ենք տվյալներ աղերսել սեփական պետությունից վերջին պատերազմի ընթացքում զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների եւ գերիների մասին։ Իսկ իշխանությունը լկտիաբար ու ցինիկորեն ստում է՝ թաքցնելով ճշմարտությունը և հղում անելով պետական գաղտնիքին։ Մեզ ոչ մահացածների, ոչ էլ ողջերի մասին ոչ մի հստակ տեղեկություն չեն հայտնում։ Իշխանությունը խուսափում է թվեր հնչեցնելուց՝ հասկանալով, որ պարտավոր է պատասխան տալ, թե ինչ է տեղի ունեցել (և տեղի է ունենում) այդ մարդկանց հետ և ինչ է արվում՝ նրանց տուն վերադարձնելու համար։

Փաստերի ու թվերի արհեստական խառնաշփոթը, զգացմունքների ու արժեքների շահարկումը ունեն մեկ նպատակ՝ փրկել մեղավորների կաշին։ Եվ դրա համար Նիկոլը պատրաստ է ամեն գնով ժողովրդից թաքցնել զոհերի թիվը, խաբել հերոսների հարազատներին ու ոտնահարել զոհերի գերեզմանները։

Հիշում եք, թե ինչպես էին մեզ ստում պատերազմի բոլոր 44 օրը։ Ստել են, որ լռեցնեն զգացմունքներն ու արդարացված վրդովմունքը, որպեսզի վախկոտ ու ստոր իշխանության հիմարությունից դժգոհելու առիթ չտան։ Ստել են սեփական ժողովրդին, որը «ընտրել է» այդ իշխանությունը, ստել են այնպես, ինչպես մեղք գործած լակեյը փորձում է խաբել տիրոջը՝ հույս ունենալով հետաձգել անխուսափելի պատիժը։ Հայ ժողովրդին ստել են այնպես լկտիաբար, այսրոպեական ու անամոթաբար, ինչպես նախկինում իրենց թույլ էին տալիս ստել միայն մեր թշնամիները՝ Թուրքիան ու Ադրբեջանը։

Պաշտոնապես հայտարարվում էր միայն 1300 զոհի մասին, երբ ես հնչեցրի անձամբ Նիկոլին զեկուցված զոհերի թիվը՝ 4750։ Այդ ժամանակ էլ իշխանությունը սկսեց հապշտապ հերքել իմ ասածը, թեև նույն օրը Առողջապահության նախարարությունը հայտարարեց 2317 փորձաքննության մասին, իսկ արդեն դեկտեմբերի 11-ին՝ 2996, իսկ հունվարի 4 – ին՝ 3360 զոհերի։ Եվ այդ թիվը անընդհատ աճում է։

Այսօր՝ 21-րդ դարում, Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունները որդեգրել են թուրքերի և ադրբեջանցիների մեթոդները՝ ստել հայ ժողովրդին, թաքցնել իրական փաստերն ու թվերը։ Իսկ մենք 100 տարի անց շարունակում ենք պայքարել հանուն ճշմարտության իրավունքի։ Այժմ արդեն սեփական իշխանության դեմ, որը ձեռք է բերել հայ ժողովրդի երդվյալ թշնամիների սովորությունները և դարձել է նրանց ստոր դաշնակիցը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>